Զելենսկին անսպասելի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները ԶԼՄ-ներում ստվերում են Վաշինգտոնում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը:
Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Վլադիմիր Զելենսկին։
«ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովը, որը պետք է լինի գլխավոր իրադարձություն, չի երևում մամուլում, քանի որ մամուլը քննարկում է ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունները: Մարդիկ կարծես թե չեն նկատում ՆԱՏՕ-ի պատմական ընդլայնումը»,- ասել է Զելենսկին:
Գագաթնաժողովը տեղի է ունենում երեքշաբթիից հինգշաբթի ԱՄՆ մայրաքաղաքում։