Ամերիկացիներն ուժեղացրել են անվտանգությունն իրենց բազաներում

Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաները բարձր պատրաստվածության են բերրվել Ռուսաստանի հետ կապված անձանց կողմից հնարավոր դիվերսիոն հարձակումների պատճառով:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
CNN-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ հետախուզությունը տեղեկություն է ստացել, որը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի հետ կապեր ունեցող անձինք հարձակման թիրախ են համարում ամերիկյան բազաները։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չէ: