ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բայդենը կարևոր հայտարարություն է արել Ուկրաինայի համար

Միացյալ Նահանգները և դաշնակիցները առաջիկա ամիսներին Ուկրաինային կփոխանցեն հակաօդային պաշտպանության ևս հինգ ռազմավարական համակարգեր:
Այս մասին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված ելույթում հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Այսօր ես հայտարարում եմ Ուկրաինա հակաօդային պաշտպանության տեխնիկայի պատմական փոխանցման մասին։ ԱՄՆ-ը, Գերմանիան, Նիդեռլանդները, Ռումինիան և Իտալիան Ուկրաինային սարքավորումներ կտրամադրեն հակաօդային պաշտպանության լրացուցիչ հինգ ռազմավարական համակարգերի համար»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ դաշնակիցները մտադիր են նաև Կիևին մատակարարել տասնյակ մարտավարական ՀՕՊ համակարգեր։
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը սկսվեց դաշինքի 75-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությամբ, որին հաջորդեց գալա ընթրիք դաշինքի 32 երկրների և հինգ գործընկեր երկրների՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ուկրաինայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի առաջնորդների համար: