Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառումներ՝ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում
Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում հուլիսի 9-ին կայանալու են միջոցառումներ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում ժամը 15։00-ին տեղի կունենա «Արարատ» ֆիլմի հատուկ ցուցադրություն՝ ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանի ներկայությամբ:
Նույն օրը՝ հուլիսի 9-ին ժամը 17:30-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա Ռոժե Կասպարյանի՝ Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: