Սալոմե Զուրաբիշվիլին վերջին օրերն է վայելում. Վրաստանի վարչապետ Մայրաքաղաքի կենտրոնում մեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ներկայացվել է ոստիկանություն (տեսանյութ) Ազգային ժողով են այցելել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները Ո՞նց նայեմ տատիկների աչքերին, երբ իրենց թոշակը ցածր է, ու բարձրացնե՞մ պետական համակարգի աշխատավարձը (տեսանյութ) Նոյեմբերի 11-ին լույս չի լինի հետևյալ հասցեներում
Վարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13 բալ. Ալեն Սիմոնյանը հանդես է գալու oրենսդրական փոփոխությամբ
Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. տուժողներին շուրջ 46 միլիոն դրամի վնաս է պատճառվելԿյանքից հեռացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան ԿանդաուրովըՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող խորհրդակցությունԱՄՆ-ը հայտարարել է, որ Թրամփը պետք է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ գործարքի համար. TimeԴոլարն ու եվրոն թանկացել ենԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիներիՌիսկերի արագ փոփոխվող լանդշաֆտը համապարփակ, ներառական և կայուն ջանքեր է պահանջում. Արփինե Սարգսյանի ելույթըԼիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը դիմում կներկայացնի ՄԻԵԴ
«Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պիտի...». Բագրատ Uրբազանը թվարկել է` ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը Բաքվում
9 ամսում ՔԿ-ում հայտնաբերված գույքային վնասից վերականգնվել է ավելի քան 34 մլրդ դրամ, գրեթե նույնքան, որքան 2023-ինՆախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՊուտինը շարունակում է պնդել, որ Ուկրաինան պետք է պահպանի չեզոքությունՇատ անկեղծ և մարդակենտրոն ժեստ էր Ձեր կողմից ԼՂ հայերի հարցի արծարծումը. Մարուքյանի նամակը՝ ԹրամփինԲարձր ենք գնահատում ԱՄՆ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում. Խաչատուրյանը շնորհավորել է ԹրամփինՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. ԱԽ քարտուղարԵրևանի կենտրոնում մեքենան անկանոն վարած երիտասարդները ներկայացվել են ոստիկանություն. քրվարույթ է հարուցվելՓողերի լվացման դեմ պայքարի առանձնահատկությունները Հայաստանում. Գլխավոր դատախազը Մալթայում ներկայացրել է ՀՀ փորձըԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանն ԱԺ-ում փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետԱրշակ Կարապետյանի բաց նամակը Նիկոլ ՓաշինյանինՓաշինյանը Գևորգ Պապոյանին 3 օրով գործուղում է ԳերմանիաՎերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 400 հայկական բեռնատար է կուտակվելԱշխատանքներ են տարվում Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը հնարավորինս արագ ավարտելու համար. «Ճանապարհային դեպարտամենտ»Երևանում 26 համարի միկրոավտոբուսը բախվել է երկաթե ցանցին և բետոնե հատվածինԹեժ քննարկում է եղել, բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասինՍնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և wi-fi սարքՊԵԿ-ը տուգանել է «Զվարթնոց»-ինԻնչպե՞ս է Թրամփը 24 ժամում վերջ տալու ռուս-ուկրաինական պատերազմին. Արևմուտքում պարզաբանում ենԿաթողիկոսի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովինԿԳՄՍՆ-ից պահանջում ենք հարցի միջանկյալ, հրատապ լուծում. «Գոյ» թատրոն Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքական չի հրավիրել Կիլիան ՄբապեինԻնչպես է Գագիկ Ծառուկյանը մարզվում (տեսանյութ)Կրթական որևէ ծառայություն չունեցող շուրջ 200 բնակավայրում կստեղծվի համապատասխան ֆիզիկական պայմաններԳլխավոր դատախազությունից հերքում ենՏեղի կունենա Շուշիի մասին պատմող 45 լուսանկարների ցուցահանդեսը ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակի ներկրման փորձ Էդ իրավական գիտելիքներո՞վ եք համակարգում իրավական, օրենսդրական պրոցեսները. Էդգար Ղազարյանը՝ ԱՆ փոխնախարարինԹրամփը առավելագույն ճնշում է պատրաստում Իրանի դեմ. The Wall Street JournalՀԲԸՄ-ն միանում է Ադրբեջանում հայ գերիների համար կազմակերպված հատուկ աղոթքի օրվան Հյուրանոց-ռեստորանի աշխատակիցը թմրանյութ էր ձեռք բերելԱդրբեջանն օկուպացված Արցախի Ստեփանակերտ քաղաքում զինվորական քայլերթ է անցկացրելՆոյեմբերի 1-ից 7-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամՔՊ-ի նախընտրական քայլերթի մասնակիցներին նյութապես շահագրգռելու դեպք է եղել․ Դիտորդական առաքելությունԱննախադեպը տեղի է ունեցել ընտրական գործընթացի քվեարկությունից առաջ․ վերլուծաբանՀՖՖ նախագահը նշել է Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի ԺՊ-ի անունը
Մշակույթ

Ադրբեջանը հայկական մշակույթի յուրացման փառատոն է կազմակերպել Նախիջևանում

Monument Watch-ը ահազանգում է․

Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով ոչ նյութական ժառանգությունը։ Այդպիսի միջոցառումներից մեկը 2024 թվականի հունիսի 21-ից 22-ը Նախիջևանում անցկացված ազգագրական փառատոն-համագումարն էր, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։ 

Փառատոնը կազմակերպվել էր Ադրբեջանի և Նախիջևանի նախագահների, Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի ինքնավար Հանրապետության պետական ​​համալսարանի և «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքի կողմից։ Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակն է աջակցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությանը՝ վերականգնելու իրենց հայրենիքից հեռացած ադրբեջանցիների «պատմական իրավունքները»։

Փառատոնի շրջանակներում ներկայացված տարբեր լուսանկարներով ու դեկորատիվ արվեստի առարկաներով ներկայացվել է ՀՀ քարտեզը՝ քաղաքների ու գյուղերի հնարած անուններով։ Փառատոնի շրջանակներում հայկական ու տարածաշրջանային մշակութային շատ դրսևորումներ ներկայացվել են որպես զուտ ադրբեջանական, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջան»-ին նվիրված բանահյուսության օրինակներ, համերգային ծրագիր, ֆիլմեր, գրականության նմուշներ և այլն։ Փառատոնի շրջանակներում ներկայացվել են նաև հայկական խոհանոցային ամենատարբեր ուտեստներ՝ «իրևանյան խոհանոց» անվան տակ՝ նկատի ունենալով ոչ թե Հայաստանը, այլ , բնականաբար, Ադրբեջանը (նկ․ 1, 2, 3, 4 ):

Փառատոն-համագումարի առաջին օրն անցկացվել է Բաթաբաթ սարահարթում։ Այստեղ տեղադրվել են վրաններ, որոնք ներկայացրել են Հայաստանի Հանրապետության 11 մարզերը՝ (ադրբեջանցիների կայքերում ՀՀ մարզերը ներկայացվում են որպես «Արեւմտյան Ադրբեջանի»-ի նահանգներ)։ Յուրաքանչյուր տաղավար ներկայացնում է հայկական մշակույթի բռնյուրացման իր տարբերակը՝ ներառյալ բանահյուսությունն ու ազգագրական մշակույթը, ազգային խոհանոցն ու արհեստները։ Երկօրյա միջոցառումը դարձել է նաև Հայաստան (իրենց խոսքով «Արևմտյան Ադրբեջան») վերադառնալու թեմայով սոցիալ-մշակութային քննարկումների հարթակ։ 

Փառատոնի «գիտական» քննարկումներում ներգրավված են եղել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան, Բաքվի պետական ​​համալսարանը, Ադրբեջանի ազգային կոնսերվատորիան, Բաքվի ճարտարագիտական ​​համալսարանը: Նպատակը՝ ապահովել գիտակրթական հանրույթի աջակցությունը «հինավուրց հայրենիք»՝ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գործընթացին։ Հիշեցնենք, որ նման մեկ այլ փառատոն էլ անցկացվել է 2023 թվականի նոյեմբերին՝ կրելով նույն խորագիրն ու հայկական ժառանգությունը յուրացնելուի նույն նպատակը։

Մեր արձագանքը

Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ «Արևմտյան Ադրբեջան» կողծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մյուս հոդվածներում՝ Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով«Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն»։