Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. տուժողներին շուրջ 46 միլիոն դրամի վնաս է պատճառվելԿյանքից հեռացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան ԿանդաուրովըՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող խորհրդակցությունԱՄՆ-ը հայտարարել է, որ Թրամփը պետք է առաջին քայլն անի Ռուսաստանի հետ գործարքի համար. TimeԴոլարն ու եվրոն թանկացել ենԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիներիՌիսկերի արագ փոփոխվող լանդշաֆտը համապարփակ, ներառական և կայուն ջանքեր է պահանջում. Արփինե Սարգսյանի ելույթըԼիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը դիմում կներկայացնի ՄԻԵԴ
«Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պիտի...». Բագրատ Uրբազանը թվարկել է` ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը Բաքվում
9 ամսում ՔԿ-ում հայտնաբերված գույքային վնասից վերականգնվել է ավելի քան 34 մլրդ դրամ, գրեթե նույնքան, որքան 2023-ինՆախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՊուտինը շարունակում է պնդել, որ Ուկրաինան պետք է պահպանի չեզոքությունՇատ անկեղծ և մարդակենտրոն ժեստ էր Ձեր կողմից ԼՂ հայերի հարցի արծարծումը. Մարուքյանի նամակը՝ ԹրամփինԲարձր ենք գնահատում ԱՄՆ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում. Խաչատուրյանը շնորհավորել է ԹրամփինՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. ԱԽ քարտուղարԵրևանի կենտրոնում մեքենան անկանոն վարած երիտասարդները ներկայացվել են ոստիկանություն. քրվարույթ է հարուցվելՓողերի լվացման դեմ պայքարի առանձնահատկությունները Հայաստանում. Գլխավոր դատախազը Մալթայում ներկայացրել է ՀՀ փորձըԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանն ԱԺ-ում փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետԱրշակ Կարապետյանի բաց նամակը Նիկոլ ՓաշինյանինՓաշինյանը Գևորգ Պապոյանին 3 օրով գործուղում է ԳերմանիաՎերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 400 հայկական բեռնատար է կուտակվելԱշխատանքներ են տարվում Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը հնարավորինս արագ ավարտելու համար. «Ճանապարհային դեպարտամենտ»Երևանում 26 համարի միկրոավտոբուսը բախվել է երկաթե ցանցին և բետոնե հատվածինԹեժ քննարկում է եղել, բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասինՍնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և wi-fi սարքՊԵԿ-ը տուգանել է «Զվարթնոց»-ինԻնչպե՞ս է Թրամփը 24 ժամում վերջ տալու ռուս-ուկրաինական պատերազմին. Արևմուտքում պարզաբանում ենԿաթողիկոսի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովինԿԳՄՍՆ-ից պահանջում ենք հարցի միջանկյալ, հրատապ լուծում. «Գոյ» թատրոն Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքական չի հրավիրել Կիլիան ՄբապեինԻնչպես է Գագիկ Ծառուկյանը մարզվում (տեսանյութ)Կրթական որևէ ծառայություն չունեցող շուրջ 200 բնակավայրում կստեղծվի համապատասխան ֆիզիկական պայմաններԳլխավոր դատախազությունից հերքում ենՏեղի կունենա Շուշիի մասին պատմող 45 լուսանկարների ցուցահանդեսը ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների խմբաքանակի ներկրման փորձ Էդ իրավական գիտելիքներո՞վ եք համակարգում իրավական, օրենսդրական պրոցեսները. Էդգար Ղազարյանը՝ ԱՆ փոխնախարարինԹրամփը առավելագույն ճնշում է պատրաստում Իրանի դեմ. The Wall Street JournalՀԲԸՄ-ն միանում է Ադրբեջանում հայ գերիների համար կազմակերպված հատուկ աղոթքի օրվան Հյուրանոց-ռեստորանի աշխատակիցը թմրանյութ էր ձեռք բերելԱդրբեջանն օկուպացված Արցախի Ստեփանակերտ քաղաքում զինվորական քայլերթ է անցկացրելՆոյեմբերի 1-ից 7-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 213 173 300 ՀՀ դրամՔՊ-ի նախընտրական քայլերթի մասնակիցներին նյութապես շահագրգռելու դեպք է եղել․ Դիտորդական առաքելությունԱննախադեպը տեղի է ունեցել ընտրական գործընթացի քվեարկությունից առաջ․ վերլուծաբանՀՖՖ նախագահը նշել է Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի ԺՊ-ի անունըԱրտաշատի արագ սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվելՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների. ՊուտինԻշխանությունը գնում է ընտրությունների. Վահե ՀովհաննիսյանԱվինյանից են վարակվել. «Հրապարակ»Կան չհամաձայնեցված կետեր և դրանց շուրջ պետք է շարունակվեն բանակցությունները. ԱԳ փոխնախարար Արտակարգ ռեժիմի դրույթը արժանացել է օտարերկրյա դեսպանների ուշադրությանը. «Հրապարակ»
Մշակույթ

Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթումից հետո ադրբեջանական կողմը առաջին հերթին ցուցադրաբար ապամոնտաժեց Շուշի քաղաքի մոտ գտնվող հայտնի տանկ-հուշարձանը։ Հիշեցնենք, որ Տանկն  Արցախի ազատագրական պայքարի սիմվոլն էր, հաղթանակի խորհրդանիշը, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Շուշիի ազատագրական պայքարում նահատակված հերոսների հիշատակին։ Բայց, 2023 թվականի սեպտեմբերին պարզ դարձավ, որ Ադրբեջանը ապամոնտաժել, ապա  ոչնչացրել է Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին տեղադրված տանկը, ժառանգության ոչնչացմամբ վտանգելով նաև հաղթանակի հիշողությունը սերունդներին փոխանցելու հնարավորությունը։

Իսկ վերջերս, ադրբեջանցի բլոգեր Քյամրան Ռազմովարը տանկ-հուշարձանի մոտից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է  նաև հուշարձանի մոտ տեղադրված խաչքարերը, զոհված ազատամարտիկների  անունները հավերժացնող հուշատախտակները: Մասնավորապես, փշրված է 44-օրյա պատերազմում Քարինտակում զոհված Հակոբ Հարությունյանի հիշատակին տեղադրված 2021 թվականին տեղադրված խաչքարը, ինչպես նաև տարածքում կանգնեցված մյուս խաչքարերը:

 Ադրբեջանի  համակարգված արշավն այս ուղղությամբ հատկապես ընդգծվում է  մի քանի նշանակալից խաչքարերի ոչնչացմամբ։ Դրանց թվում են  դեռևս 2020 թվականին ոչնչացված Հադրութի շրջանի Առաքել գյուղի խաչքարի,  քաղաքի  ազատամարտիկների հուշահամալիրի խաչքարի, Լաչինի պատմական գերեզմանոցի 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպես նաև 15-16-րդ դարերով թվագրվող մի շարք խաչքարերի ոչնչացումներով։   Բացի այդ,  ոչնչցվել են նաև Շուշիի հայ-հունական հին գերեզմանոցի 12-13-րդ դարերի եզակի  խաչքարերը և այլ շրջաններում գտնվող խաչքարեր։

Մեր արձագանքը

Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով  և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։  Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն։

 Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈւՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց»: