Վահագ Ռաշը նորովի է մեկնաբանել Ռուբեն Հախվերդյանի «Գազանանոց» երգը
Երգիչ, երգահան Վահագ Ռաշը նոր շնչով է ներկայացրել Ռուբեն Հախվերդյանի «Գազանանոց» սիրված երգը:
Ռաշի մեկնաբանությամբ երգն արդեն համացանցում է:
«Սիրելի ընկերներ, ձեզ եմ ներկայացնում մաեստրո Ռուբեն Հախվերդյանի երգերից մեկը, որը մանկուց ինձ շատ էր հուզում։ Այս երգը լսելուց հետո սկսեցի ատել գազանանոցները։ Ավելի հասուն տարիքում հասկացա, որ մարդը նույնպես ապրում է հենց գազանանոցի ճաղերի հետևում։ Իսկ ի՞նչ անել այդ վանդակներից դուրս գալու համար»,-նշում է Վահագ Ռաշը:
Հոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, աջակցել են Հելեն Տիտանյանը, Գարիկ Հակոբյանը, Դավիթ Գևորգյանը, գործիքավորումն իրականացրել է Կարեն Արզումանյանը, հնչյունային ռեժիսորը Սերգեյ Գասպարյանն է: