Մինչև տարեվերջ Ուկրաինային անհրաժեշտ է մոտ 200 հազար զինվոր. Die Welt

Զինվորների պակասը խնդիր է Ուկրաինայի համար: Մինչեւ տարեվերջ պետք է բանակ մոբիլիզացնել 200 հազար մարդու:
Այս մասին գրում է Die Welt-ը։
Նշվում է, որ Ուկրաինան ընդլայնել է մոբիլիզացիան: Կիևում 25 տարեկանից բարձր որոշ տղամարդիկ, ովքեր անգամ բանակում չեն ծառայել, հարկադրված են դուրս չգալ անգամ տանից:
«Կորուստները փոխհատուցելու և նոր բրիգադներ ստեղծելու համար Ուկրաինային յուրաքանչյուր եռամսյակում անհրաժեշտ է առնվազն 50 հազար նոր զինվոր, իսկ մինչև այս տարվա վերջ՝ ընդհանուր առմամբ 200 հազար», - նշում է հրատարակությունը։