Թեհրանը կպատժի նրանց, որ հարձակվել են Իրանի տարածքի վրա․ Իրանի ՊՆ նախարարը՝ ռուս գործընկերոջըԲայդենի նախկին օգնականը աջակցություն է հայտնում գործարար Սամվել ԿարապետյանինՊատերազմի աշխարհագրությունը մեծանում է, իսկ Փաշինյանը շարունակում է «ռմբակոծել» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին. ՍուրենյանցՄեծ հանրահավաք. միավորվել Արցախի շուրջ եւ Արցախի հարցը դարձնել համահայկական օրակարգ20-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բաժինՕտարերկրյա քաղաքական ու հասարակական գործիչները շարունակում են աջակցել Սամվել ԿարապետյանինԻրանը լայնածավալ գործողություն է սկսել՝ ուղղված Կատարում, Բահրեյնում և Իրաքում ամերիկյան բազաների դեմՀետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայությունումԿտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից․ ՓաշինյանԻրանը հարվածել է Իրաքում գտնվող ԱՄՆ ուժերինԻրանը հարվածներ է հասցնում Կատարին, 6 հրթիռ է արձակել ամերիկյան բազաների ուղղությամբՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամՔաթարն ու ԱՄԷ-ն փակում են իրենց օդային տարածքըԻնչ կորուստներ են ունեցել Իրանն ու Իսրայելը՝ պատերազմի մեկնարկից ի վերՀայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբԻրանը ցանկանում է դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետԲաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունիցՍամվել Կարապետյան, սփյուռքը Ձեզ հետ է․ Մոսկվայի կենտրոնում Սամվել Կարապետյանի նկարն են փակցրելՄենք խոսում ենք ծիրանի մասին, դուք մեկնաբանում եք կարկանդակ․ Աննա Հակոբյանը մտահոգվել էԻրանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կհարձակվի ԱՄՆ ռազմական օբյեկտների վրաԶելենսկու դեմ մի քանի մահափորձեր են նախապատրաստվելՎահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՍթարմերը և Թրամփը քննարկել են Իրանի հետ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունըՓյունիկը հայտարարել է նոր ձեռքբերման մասին18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինԼրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպանՉեխիայի փոխվարչապետին ներկայացվել են ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումներըՀՀ ԿԲ-ն կարող է խստացնել քաղաքականությունը Մերձավոր Արևելքի իրավիճակի պատճառով. ԵԱԶԲԱնցած 3 օրում գրանցվել է 42 ավտովթար, 3 մարդ մահացել է․ ամփոփում7 տարի է` համաներում չի եղել, քրեակատարողական հիմնարկներն էլ խիստ ծանրաբեռնված են. ԱբրահամյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատ քաղաքում, Երևանի որոշ հասցեներում հունիսի 25-ինԻ՞նչ անել, երբ հաստատվի, որ ճառագայթային ամպ է մոտենում․ Նիկոլայ ԳրիգորյանՀայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբԱՄՆ-ն տեղեկացել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների նախապատրաստման մասինՓաշինյանն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցերՀուլիսի 24-ին լույս չի լինի
Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետը
«Ոսկե ծիրան»-ի պատվո հյուրն է իրանական նոր կինոյի հիմնադիր դասականներից Ամիր ՆադերինՓաշինյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանում էսթետիկ ներարկումներ իրականացնողները վերջին տարիներին զգալիորեն ավելի երիտասարդներն են. հնարավոր ռիսկերՊետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում (տեսանյութ)Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան ենթարկվել է հարձակմանԵրևանը ներառված է աշխարհում ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների ցանկումՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆԼիահույս եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում. Փաշինյանը` Լյուքսեմբուրգի վարչապետինԱմերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգինԹեհրանի պատասխանի ժամանակն ու մասշտաբը կորոշեն երկրի զինված ուժերը. Ամիր Սաիդ ԻրավանիԵրևանում «Samand» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նախաձեռնվել է քրվարույթ
Քաղաքականություն

Անտեսելով Հայաստանի գոյութաբանական խնդիրները՝ Փաշինյանը սխալ բաներ է ասել Սփյուռքի մասին․ Սասունյան 

Հարութ Սասունյան  
www.TheCaliforniaCourier.com

Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին հանդիպեց մի խումբ սփյուռքահայերի հետ, որոնք աշխատել են Հայաստանի տարբեր նախարարություններում որպես ժամանակավոր աշխատակիցներ։ 

Խմբին ուղղված իր ելույթի ժամանակ վարչապետը շեղվեց թեմայից և անիմաստ հայտարարություններ արեց Սփյուռքի մասին։ Նա ասաց, որ «…մեր պատմության մեծ մասում, Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, Սփյուռքը հաճախ կամ երբեմն դիտարկվել է որպես Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ  ինստիտուտ։ Կատարվող փոփոխությունը հետևյալն է. մենք ասում ենք, որ Սփյուռքը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ ինստիտուտ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած պետություն, իր հստակ մեխանիզմներով գործիք է, որտեղ շատ հստակ նկարագրված է, ովքեր և ինչպես են կառավարում այդ մեխանիզմը։ Եթե ​​այդ մեխանիզմի ճարտարապետության մեջ չկա մի որևէ դետալ կամ ավելի մեծ ամբողջություն, և մենք փորձում ենք այդ ամբողջությունը կապել այդ մեխանիզմին, մենք արգելակում ենք այդ մեխանիզմի առաջընթացը։

Սա ակնհայտ բան է։ Եվ այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ  փոփոխությունը, որ տեղի է ունենում, շատ կարևոր է և շատ էական։ Բայց, մյուս կողմից, ես ուզում եմ նայել նաև հակադարձ տրամաբանությամբ։ Շատ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետությունն է ընկալվել որպես Սփյուռքի կառավարման դարձյալ օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք։ Ես ուզում եմ ասել, որ, իմ ընկալմամբ, սրան ևս պետք է վերջ տալ։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի կառավարման օժանդակ կամ ոչ օժանդակ գործիք դարձնելու պարագայում մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք դնում իր իրավազորության սահմաններից և, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը դարձնում ենք ավելի խոցելի։ Մեր ռազմավարությունը, որի մասին ես խոսել եմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հայեցակարգային հենքը լեգիտիմությունն է, որը կապ ունի նաև սրա հետ, որ մենք կարող ենք գործել միայն այնտեղ, որտեղ մենք ունենք իրավազորություն և լեգիտիմություն գործելու։ 

Մենք չենք կարող գործել այնտեղ, որտեղ մենք չունենք իրավազորություն և լեգիտիմություն գործելու որպես պետություն։ Եվ ահա այս հանգամանքի բերումով անխուսափելիորեն տեղի են ունենալու սոցիալ-հոգեբանական փոփոխություններ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։ Ես նկարագրեցի, թե ինչը չպետք է լինի այնպես, ինչպես մենք պատկերացրել ենք։ Այսինքն, ես հասկանում եմ, որ իմ ասածի միջև որոշակի ճեղք է առաջանում, բայց ես այսօր պատրաստ չեմ նույնիսկ այդ ճեղքը լցնելու փորձ անել, որովհետև չեմ կարծում, որ դա իմ գործն է, կամ առնվազն միայն իմ գործն է։ Դա ավելի լայն քննարկումների անհրաժեշտություն ունի, և այդտեղ Հայաստանի Հանրապետությունը կամ ՀՀ պաշտոնյաները կարող են խոսք ունենալ, ասել ինչ-որ բան, բայց կարծում եմ, որ այս քննարկումները ավելի հանրային և ոչ պաշտոնական մակարդակի քննարկումներ են, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի և Սփյուռքի միջև նոր հարաբերությունները։ Նրանք այլևս այդպիսին չեն ու չեն լինելու։ Կարծում եմ, որ դա ակնհայտ է…»: 

Դուք մենակ չեք, եթե ոչինչ չեք հասկացել Փաշինյանի խոսքերից: Խնդիրն այն է, որ նա միշտ խոսում է առանց նախապատրաստված տեքստի, ինչի պատճառով նա շեղվում է թեմայից և ասում բաներ, որոնք չէր նախատեսել ասել:

Փաշինյանն իր երկարաշունչ հայտարարության մեջ փորձել է հերքել ոչ մեկի մտքում գոյություն չունեցող այն միտքը, որ «Սփյուռքը դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության կառավարման օժանդակ ինստիտուտ»: Ոչ ոք դա չի ասել: Մենք միշտ դիտարկել ենք Սփյուռքի դերը՝ հայրենիքին մարդասիրական օգնություն, ներդրումներ և մասնագիտական ​​փորձառություն տրամադրելու համար։ 


Դրականն այն է, և ես գոհ եմ, որ Փաշինյանն ընդունում է՝ Հայաստանն իրավազորություն չունի միջամտելու Սփյուռքի ներքին գործերին: Նա մեծ դժվարություններ ունի կառավարելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները, էլ չասած Սփյուռքի խնդիրների մասին, որոնց մասին նա ոչինչ չգիտի: 

Այնուհետև Փաշինյանը նորից շեղվելով թեմայից, անդրադարձավ այն հարցին, թե «քանի հայ կա աշխարհում: Նա ասաց. «․․․․Կա մեկ այլ խնդիր. մենք միշտ չէ, որ մեծ նշանակություն ենք տալիս թվաբանությանը։ Վերջերս ինձ մոտ հարց ծագեց, անընդհատ ասում ենք՝ 10 միլիոն հայ, 10 միլիոն հայ, 10 միլիոն հայ։ Մի տեղ կա՞ այդ հայերի ցուցակը, թե՞ չկա։ Համոզված եմ, որ չկա։ Ահա այստեղ նորից սրբացման ֆենոմենն է։ Այդ թիվը սուրբ է, հանկարծ չդիպչեք: Այն ոչ ավելանում է, ոչ պակասում։ Դուք չեք կարող փոխել այն: 10 միլիոն է։ Եթե մեկն ասի՝ 10 միլիոն չէ, 10 561 000 է, բոլորը կհարձակվեն նրա վրա ու կասեն՝ տգե՛տ, դիլետա՛նտ, դու որտեղի՞ց գիտես, ո՞վ է հաշվել և այլն։ Եթե մեկն ասի՝ չէ, 9 200 000 է, կասեն՝ այ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը։ Գրչի մի հարվածով 800 000 հայի ջնջեցիր։ Սա է մեր իրականությունը։ Սա մեր մասին է, բայց մենք պետք է խոսենք դրա մասին։ Եթե դրա մասին չխոսենք, ո՞րն է օգուտը»։ 

Փաշինյանը սխալվում է, որ ոչ ոք չգիտի, թե քանի հայ կա աշխարհում: Նա կարող էր ստուգել Վիքիպեդիայի էջը՝ «Հայ բնակչությունը՝ ըստ երկրների», որը ներկայացնում է 107 երկրների հայերի թիվը: Կան բազմաթիվ այլ աղբյուրներ, որոնք տալիս են աշխարհի հայերի թիվը: Քանի որ ոչ ոք չի հաշվել աշխարհի յուրաքանչյուր հային, բնականաբար, 10 միլիոնը մոտավոր հաշվարկ է: 

Եթե այս հարցը իսկապես հետաքրքրում է վարչապետին, ապա նա պետք է հանձնարարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին համաշխարհային հետազոտություն իրականացնել և կազմել աշխարհի հայերի ավելի ճշգրիտ թիվը: Ես նաև առաջարկում եմ, որ վարչապետի օգնականները գրեն նրա ելույթները, որպեսզի նա կարողանա կարդալ գրավոր տեքստից և չշեղվի այն ամենի մեջ, ինչ գալիս է նրա մտքին տվյալ պահին։