Որքան Փաշինյանը հայտարարում է պետական շահերի զիջման մասին, այնքան Ադրբեջանը ագրեսիվ է դառնում Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները նամակ են հղել պետքարտուղարին հայկական հարցերի շուրջ Ստեփանավանում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, հայտնաբերել են 1 քաղաքացու դի Իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը․ Փարաքարի ղեկավար Փետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքի շրջանը Միրզոյանը շնորհավորել է Լիբանանի ԱԳ նորանշանակ նախարարին ՆԳ նախարարը կարևորել է ոստիկանությունում ուժի կիրառման նոր ստանդարտի վերապատրաստումները Արբիտրաժային գործով փոխհատուցվել են Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին ԱՄՆ-ն Իսրայելին 7 մլրդ դոլարի զենք կվաճառի Հարի Քեյնը «Բավարիայի» կազմում գրանցել է գերարդյունավետ ցուցանիշՆերկայացումդ չստացվեց․ 20 վարկյան տևող տեսանյութում Նիկոլը 3 «ֆոկուս» է անում․ Հրանտ Ավետիսյան (լուսանկարներ)Փյունիկը ընկերական խաղում հաղթել է ռուսական ակումբին Հայտնի է դարձել ԱՄՆ-ի կողմից Մեքսիկա արտաքսված միգրանտների թիվըԲաքվում շինծու «դատավարության» ժամանակ ՀՀ-ից ֆինանսական «փոխհատուցման» պահանջ է ընթերցվել Ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. իրանագետ Վերին Լարս տանող ճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը դժգոհում է, թե ինչի չի կարողացել ավտոբուսի տոմս գնել թվային եղանակով (տեսանյութ) Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է Հայրենադարձներին ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված պետական ծրագրերն Զելենսկին պատրաստ է գործարք կնքել Թրամփի հետԱրման Ծառուկյանը վերսկսել է մարզումները Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանն ի ցույց է դնում իր իրական էությունը, որի մասին զգուշացնում էինք այս մղձավանջի ամենասկզբից ՄԻՊ-ը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն համագործակցությունը Ի՞նչ է նշանակում «օգտվել» ռուս-ադրբեջանական լարվածությունից․ վերլուծաբանՓետրվարի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻսրայելի բանտերից ազատ կարձակվեն 183 պաղեստինցիներԱրարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի«Հորեղբորս՝ Վազգեն Սպարապետի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իմ երազանքներից մեկը»․ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյան (տեսանյութ)Ջասթին Թրյուդոն ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ունի Թրամփը Կանադայի հետ կապվածՄեր անելիքը մեր դիմաց է, մեր հաղթանակը մեր առջև է և այն չի ուշանալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբյորն Յագլանդին պարգևատրել է Պատվո շքանշանովԱմերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում (տեսանյութ)Ռուսական բանակը գիշերը խոցել է 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Ստեփանավանում հրդեհից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է․ ԱՆ
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է
Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյունՍուրենյանցը հայտնել է, թե ով է իրենց թեկնածուն՝ Գյումրիի ավագանու ընտրություններում
Ադրբեջանgիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը
Բոյկոտը տալիս է իր արդյունքը․ գումար չի հավաքագրվում․ Գևորգ Ստեփանյանը հորդորում է շարունակել ավելի մեծ թափով (տեսանյութ)Թրամփի վարչակազմը որևէ ցանկություն չունի Իրանի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծելու և այս առումով «կանաչ լույս» չի տալու Նեթանյահուին․ իրանագետԱգարակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՓաշինյանական իշխանությունը ՀՀ-ն վերածել է մի երկրի, երբ հաղթանակած բանակը տրանսֆորմացվել և քննարկվում է դատվող զինվորականների, դասալիքների, բարոյալքվածների համատեքստում․ ԱբրահամյանԱրարատ Միրզոյանն Օսլոյում ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումներըՌուսաստանը Կիևի ուղղությամբ գրոհել է անօդաչու թռչող սարքերովՓաշինյանի այցը Վաշինգտոն իրականում ունի մութ կողմեր, գուցե նրան «փակ ծրար» են տվել․ Վահան ԲաբայանՎաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ. «Ազատություն»Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված բնակիչներին տեղավորել են հյուրանոցում. մարզպետարան
Քաղաքականություն

Ադրբեջանի բանակը զինվում է, զորավարժություններ անցկացնում ու Հայաստանին մեղադրում ռևանշիզմի մեջ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունը․

«Ադրբեջանում պետական համակարգը հերթական հիստերիան է բարձրացրել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության ընդլայնման առումով։ Մասնավորապես Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հարավկովկասյան տարածաշրջանում ռազմականացման և աշխարհաքաղաքական ինտրիգների քաղաքականություն վարող Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը»։ 

Նման հայտարարությամբ հանդես է գալիս մի պետություն, որը հսկայական միջոցներ է տրամադրում սպառազինությունների գնմանը, որը երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցություն է հաստատում տարբեր երկրների և դաշինքների հետ, որը ռազմատենչ հայտարարություններով է կերակրում սեփական հանրությանը՝ Հայաստանի դեմ պատերազմը և հայության ֆիզիկական ոչնչացումը որակելով որպես բնականոն և նույնիսկ անհրաժեշտ երևույթ։ Ադրբեջանական բանակը պարբերաբար իրականացնում է տեղական զորավարժություններ հենց Հայաստանի սահմանին, մասնակցում է միջազգայն զորավարժությունների և Հայաստանին մեղադրում ռազմականացման և ռևանշիզմի մեջ։
 
Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու մեջ, սակայն ինչու չի մեղադրում օրինակ Իսրայելին, որը մեծապես մասնակցել է Ադրբեջան զենքի մատակարարմանը, Պակիստանին, որը համակողմանի աջակցում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմին, Բելառուսին, որը բոլորովին վերջերս խիստ ընտրանքաբար գովերգել է Ադրբեջանի հանցագործ պատերազմական վարքը, կամ այլ երկրների, որոնք «չեն տեսնում» Լեռնային Ղարաբաղում, Նախիջևանում, Գարդմանում, Շիրվանում իրականացված էթնիկ զտումը, բայց հիանալի տեսնում են Բաքվի նավթային հնարավորությունները։
 
Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Այխան Հաջըզադան Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի դեմ սադրանքների ու քաղաքական շահարկումների մեջ և կոչ արել կատարել միջազգային պարտավորությունները։ Հարկ է հիշեցնել, որ անցած տարիների ընթացքում և նաև այսօր տարածաշրջանի միակ երկիրը, որը շարունակաբար չի կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ներառյալ՝ արդարադատության միջազգային դատարանի որոշումները, հենց Ադրբեջանն է։ Միջազգային պարտավորություններից խոսելիս կցանկանանք հիշեցնել Այխան Հաջըզադային չմոռանալ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման, քաղաքացիական բնակչության նկատմամբ պատերազմի, 150 հազար բռնի տեղահանված հայության և հայկական մշակութային միջավայրի էթնոցիդի մասին, պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի բռնի հայաթափման, 800 հազար հայության ունեզրկման, հայկական պատմամշակութային հետքի իսպառ վերացման մասին։
 
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական հիստերիան՝ Հայաստանին միջազգային հանրության աչքում որպես ագրեսոր և կարգազանց ներկայացնելու ջանքերը։ Նման քայլի գնալուց առաջ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ 1988-1992 թթ․ և 2020-2023 թթ․ հայ փախստականության իրավունքների արդարացի իրացումը դամոկլյան սրի պես կախված է սեփական վարչակարգի պարանոցին՝ որպես ցեղասպանության դրվագներով ուղեկցված ռասայական խտրականության բարձրագույն դրսևորում»։