Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սմոլենսկի մարզի վրաԱՄՆ-ում կոչ են անում Բայդենին վաղաժամ հրաժարական տալ նաև նախագահի պաշտոնիցԻսրայելը Գազայում սպանել է 39 հազար մարդուՀուլիսի 23֊ին կկայանա Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը. փաստաբան Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող լողորդուհին սելֆի է արել Մակրոնի հետ Դպրոցների նորոգման համար պետբյուջեում փող չկա, մարզպետարանի պաշտոնյաների պարգևատրման համար՝ կա Կրեմլը Ուկրաինայից կոնկրետ գործողություններ է ակնկալում. ՊեսկովԹշնամու տանկերը 3 ժամ հեռավորության վրա են, իսկ ՀՀ-ում ավելի կարևոր է վիզաների ազատականացման հարցը․ Ոսկանյան
«Հայաստանն ու Ադրբեջանը առաջընթաց են գրանցում խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին»․ Պետդեպ
Կապանում 28-ամյա վարորդը մեքենայով հայտնվել է գետում․ վիրավոր կա Կրասնոդարը մերժել է Լանսի` Սպերցյանի համար արված առաջարկը Երևանի շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ վիրավոր կա Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան ՔՊ-ն Շենգավիթի Տարածքային կազմակերպության խորհրդի կազմ է ընտրում Ադրբեջանական զինված ծառայողները որոշ հատվածներում Հայաստանի տարածքում են․ ՀՀ նախկին ՄԻՊ-ի ահազանգը Բոյկոտե՛ք մրցույթը, ձեր հայտերը հե՛տ վերցրեք․ Հանրային ռադիոյի նախկին տնօրենը հայտարարություն է արել Հեյդարի որդուն եմ ասում՝ ականջիդ հետևը կտեսնես, էստեղ ադրբեջանցի չես տեսնի. Սրբազան (տեսանյութ) Իշխան Սաղաթելյանը Բելգիայում բարձրացրել է արցախահայության վերադարձի իրավունքի հարցը Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստանը մնա․ Վահագն Չախալյանը ազատվեց տնային կալանքից Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ այսուհետև կայցելի Երևանի տարբեր բակեր Ալիևը Փաշինյանից արդեն հաշվետվություն է ուզում՝ ինչու է Լոնդոն այցելում (տեսանյութ) Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կնոջ հետ նույն հագուստը հագած` ուրիշ երկրի փողոցներով է շրջում, իրենից ինչ քաղաքական գործիչ. Սրբազան (տեսանյութ) 2024թ. 1-ին կիսամյակում ՀՀ ներքին պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը Կանգնեցրել է մեքենան, բաց պատուհանից չորս կրակոց արձակել․ ՔԿ-ն մանրամասնում է սպանության փորձը Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող տարածքների հանձնման համար փոխհատուցում ստանալ Սրբազանը և աջակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են․ ՈՒՂԻՂ Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը «վտանգավոր քայլ է» Մենք պետք է երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը. ՄԻՊ Լրագրողների հետ քննարկվել են ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները․ քննարկում Ծաղկաձորում Երևանում բախվել է 4 մեքենա․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ընդգծել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Վեհափառը հորդորել է եկեղեցականներին հոգևոր ծառայության անդաստանում ավելի զորացնել համայնքային կյանքը Տղամարդու փախուստի փորձը կանխվել է, ատրճանակը հայտնաբերվել է (տեսանյութ) Արարատ լեռան վրա 2 լեռնագնացի դի է հայտնաբերվել Արհեստական ​​բանականության վրա հիմնված նոր ալգորիթմը կճանաչի հարբած վարորդներինԱշնանը ոչ մի ծառ ծրագրի շրջանակում չի հատվի. «Ազգային առաջընթաց»-ը դիմել է դատարանԵՄ-ն բանակցություններ է սկսել Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման շուրջՀուլիսի 23-ին 7 ժամով լույս չի լինիԱմերիկյան ռազմավարական ռմբակոծիչներ են թռչել Ուկրաինայի սահմանների մոտՎիզաների ազատականացման բանակցություններով կերակրեցին նաև ուկրաինացիներին, որպեսզի հետո օգտագործեն ու թնդանոթի միս դարձնեն․ Անդրանիկ Թևանյան«Այս հայտարարությամբ Ալիևն ապացուցում է, որ սուտ են ՔՊ-ի և նրանց հարող բոլոր «փորձագետների» պնդումները, թե աշխարհում ԼՂ-ն Ադրբեջանի մաս էր ընկալվում, թե իբր մեզ կընկալեին որպես «ագրեսոր»…». ՀայրապետյանԵվրոպական ինտեգրման օրակարգը Հայաստանում հարուցվել և առաջնորդվել է գործող իշխանությունների կողմից. այդպես էլ շարունակվելու է. Արսեն ԹորոսյաԵմենը հրթիռակոծել է ԻսրայելըՀունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է միջազգային կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողՎահե Ղազարյանը Ծաղկաձորում հանդիպել է լրագրողների հետ (լուսանկարներ)Նգույեն Ֆու Չոնգի հիշատակը վառ կմնա մարդկանց հուշերում․ Փաշինյանը ցավակցել է Վիետնամի վարչապետինՍուրբ Աննա եկեղեցու բակում այսօր հավաք կա. բանախոսը Հայկ Մամիջանյանն էՊետդեպի խորհրդատուն չի ֆինանսավորվում ԱՄՆ բանակի կողմից, աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդմանը. ԱՄՆ դեսպանատուն
Հասարակություն

Վերաքննիչ դատարանը հստակ նշել է՝ Ստեփանակերտի քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքեր չեն եղել

Հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մասիս Մելքոնյանը քննեց  Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և որոշեց կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Ավելի վաղ՝ մայիսի 26-ին Դավիթ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 20 օրով, իսկ մինչ այդ իրավապահները խուզարկել էին քաղաքապետի բնակարանը։

168.am-ի հետ զրույցում օկուպացված Արցախի փաստաբանների պալատի անդամ, Դավիթ Սարգսյանի շահերի պաշտպան Ռոման Երիցյանն ասել է, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Դավիթ Սարգսյանի կալանքի որոշումը, խոսքը վերաբերում է 20 օրով կալանքին։

«Տնային կալանքի վերաբերյալ ունենք վերաքննիչ բողոք, որի պատասխանը դեռևս չկա։ Ըստ էության, սա հանգեցնում է  հետևյալ հետևանքին, որ եթե Վերաքննիչ դատարանը ճանաչում է, որ քաղաքապետին կալանավորելու հիմքեր չեն եղել, այսինքն՝ նրան սխալ են կալանավորել, թե՛ առաջին ատյանի դատարանն է նման սխալ որոշում կայացրել, թե՛ քննիչն է սխալ արել, որ նման միջնորդությամբ դիմել է։ Սա վերաքննիչ դատարանի արձանագրածն է։

Քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու պահին քաղաքապետի կալանավորման 20-օրյա ժամկետը լրացել էր և, ըստ էության, խափանման այդ միջոցն այլևս չկար, ուստի Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումն այս մասով բեկանել չկարողացավ, որովհետև արդեն իմաստազրկված էր»,- նշել է Ռոման Երիցյանը։

Փաստաբանի գնահատմամբ՝ նույն  տրամաբանությամբ տնային կալանքի մասին դատարանի կայացրած վերջին որոշումն էլ պետք է ճանաչվի ոչ իրավաչափ։

«Մենք Դավիթ Սարգսյանին ապօրինի անազատության մեջ պահելու հիմքով հատուցման հայցապահանջ ենք ներկայացնելու։ Ավելի քան վստահ եմ, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչելու նաև տնային կալանքի որոշումը և երկու ամիսը դեռ չլրացած՝ քաղաքապետը հայտնվելու է ազատության մեջ։

Վերաքննիչը հստակ նշել է, որ քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքերը բացակայում էին․ սա նշել է սևով սպիտակի վրա, իսկ ազատությունից զրկելը կարող ենք դիտարկել թե՛ կալանքը, թե՛ տնային կալանքը»,- շեշտել է Ռոման Երիցյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։

Հիշեցնենք՝ այս պահին կալանավորված է օկուպացված Մարտակերտի քաղաքապետը, իսկ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ կիրառվում է  տնային կալանք խափանման միջոցը։