Վիճաբանություն՝ Սյունիքում տասնյակների մասնակցությամբ․ դանակահարող աղջիկը և ևս 3 հոգի ձերբակալվել են «Սկսել ենք Մուֆասայի ծանոթացումը էգ առյուծների հետ»․ Երևանի կենդանաբանական այգի Թուրքիան բացահայտ ու անթաքույց իր կամքն է թելադրում Հայաստանին․ Արմեն Հովասափյան Դադարեցվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի լիազորությունները Ոչ թե արգելել են, այլ խնդրել. Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասին․ Sputnik Արմենիա Դեսպան Մկրտչյանը «խաղաղության խաչմերուկ»-ն է ներկայացրել Սալոնիկի նավահանգստի պատասխանատուին Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման պատճառը դեռ չի պարզվել «Կաջակցենք Հայաստանի ինքնիշխանությանը»․ ԱՄՆ ՄԶԳ-ն ամփոփում է երևանյան այցը Օկուպացված Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի է պայթել ՄՕԿ-ն իր կայքում կցուցադրի 2024 թվականի Օլիմպիական խաղերը Ռուսաստանի համար Սարչապետ գյուղի հայ-վրացական մասում որևէ նոր սահմանային նշան չի տեղակայվել. Բորիս Բարոյան․ ՀԺ Արամ Ա Վեհափառ Հայրապետը Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ է նշանակել Պապոյանն այցելել է Սյունիքի մի շարք համայնքներ՝ տնտեսության ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու Ադրբեջանական դրոշը՝ Կապանի օդանավակայանի վերնամասում (տեսանյութ) Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են ՄԹ-ում ՀՀ դեսպանության շենք, որը գնվել է 17 մլն ֆունտով (տեսանյութ) Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մասին հերթական վարույթի նախաքննությունը Առաջին ալիքը կցուցադրի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը (տեսանյութ) Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում․ Գագիկ Սուրենյան ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերըՀուլիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԴեֆիցիտ, որը լրացվում է տոտալ կոնֆորմիզմով․ Վահե Դավթյան1 օրում արձանագրվել է 15 վթար. 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել վնասվածքներՄանկական տակդիրների մեջ հայտնաբերվել են բորբոս և խմորիչ, որոնք առաջացնում են մաշկի գրգռվածություն և բորբոքումներԻրանը կկրկնապատկի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը. դեսպանԿանցկացվի Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադանԱյսօր երեկոյան կրկին սպասվում է անձրև և ամպրոպՊլասիդո Դոմինգոն ելույթ կունենա ՀայաստանումԱյրվել է մեքենա, երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոցՕտարերկրացու ներկայությունը ուժային կառույցներում արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս․ Ռոբերտ Մարգարյան (տեսանյութ)«Air Arabia»-ն պատրաստվում է արբիտրաժային հայց ներկայացնել Հայաստանի դեմ. պատճառը «Fly Arna»-ն էՄետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինՀայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում․ Իրանի դեսպանՎերացվել է Բագրատաշենի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (տեսանյութ)Թուրքիան բացահայտ ու անթաքույց իր կամքն ու ցանկություններն է թելադրում ՀՀ-ին՝ ի դեմս Նիկոլի
Հարբած «ռազբորկա» Ձորաղբյուրում. Բռնություն են գործադրել նաեւ ժամանած ոստիկանների նկատմամբ. 6 անձ ձերբակալվել է
Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 17-ին Սևանա լճի լողափնյա տարածքում
Հայտնի են ինքնաթիռի կործանումից զոհվածների անունները
Ավտոբուսի վարորդը շիշը նետել է ուղևորի վրա․ ոչ պատշաճ վարք դրսևորած վարքի համար նա ազատվել է աշխատանքից (տեսանյութ)Microsoft-ը հուլիսի 19-ի IT ձախողումն անվանել է պատմության մեջ ամենամեծը
Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ հանցագործության գործիք ինքնաձիգն ու կրակողը հայտնաբերվել են
Առաջին անգամ 2020-2024 թթ. ընթացքում նկատվել է սպիտակ արագիլների աղտոտվածության նվազում Արարատյան դաշտումՀայաստանի ու Աղվանքի պատմական տարածքները «յուրացրած» Ադրբեջանը խոսում է պատմական հողերից. ՇարմազանովԹրամփը հանրապետականների համագումարին է ներկայացել կնոջ և ընտանիքի մյուս անդամների հետ (տեսանյութ)Թուրքիայում տեղի կունենա ԱԳՆ ղեկավարների «3+3» ձևաչափի հանդիպում
Յակ-52 ուսումնամարզական ինքնաթիռի վթարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբՀամավարակի և անվտանգային խնդիրների պայմաններում Հայաստանը չկրճատեց կրթությանն ուղղվող հատկացումները (տեսանյութ)
Կապանի զորամասի կաթսայատանն այրվածքներ է ստացել մեկ անձ
Հասարակություն

Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 3 անտառապատ տարածք վաճառքի է հանվել․ «Հետք»

«Հետքը» գրում է․

Ի հեճուկս իրավապահների՝ Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված անտառապատ մի քանի տարածք վաճառքի են հանվել։ «Հետք»-ը պարզել է, որ վաճառվում են Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հրաչյա Աղաջանյանի, Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի և «Արայ» ընկերության նախկին սեփականատեր Արմեն Պետրոսյանի ընտանիքի անդամների անունով սեփականաշնորհված անտառապատ տարածքները։ 17 տարի առաջ ապօրինի սեփականաշնորհված այդ և այլ անտառապատ հողատարածքներ պետությանը վերադարձնելու համար վերջին տարիներին Դատախազությունը բազմաթիվ հայցեր է ներկայացրել դատարան։ Նման հայցեր ներկայացրել է նաև Հրազդան համայնքը, սակայն դատական գործընթացը համայնքը տապալել է։ Այս ամենին զուգահեռ անտառապատ երեք հողամասի սեփականատերեր այսօր փորձում են վաճառել հողերը։

Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցի սկզբնամասում հայտնված ցուցանակն ազդարարում է 4.5 հեկտար մակերեսով անտառապատ հողամասի վաճառքի մասին։ Վաճառքի հայտարարությունների «list.am» կայքում նույն գույքին առնչվող հայտարարության նկարագրության բաժնում նշված է․ «Հողամասը գտնվում է Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում, հարմար է հյուրանոցային համալիր կամ բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցելու համար, ճակատային հատվածը մոտ 200 մետր է (իրականում 135 մետր, խմբ․ հեղ․)»։ Գույքը վաճառվում է 4 միլիոն ԱՄՆ դոլարով։


«Հետք»-ը 2018 թ․-ին հրապարակել էր «Պաշտոնյաները Ծաղկաձորում 50 հեկտար անտառ են սեփականաշնորհել» վերնագրով հետաքննություն, որում թվարկված հողատարածքներից մեկը վերը նշված 4.5 հա անտառապատ տարածքն է։ 2006 թ.-ին Հրազդան համայնքից 27․9 միլիոն դրամով այն ձեռք է բերել ոմն Գևորգ Քիշոյանը։

Մեկ տարի անց՝ 2007 թվականին, Գևորգ Քիշոյանը հողամասը վաճառել է Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հրաչյա Աղաջանյանի մորը՝ Սվետլանա Հակոբյանին։ 2011 թ․-ին հողամասը գրավադրվել է բանկում․ այդ ժամանակ այն գնահատվել է 686 միլիոն դրամ։ Հողամասը մինչ օրս սեփականության իրավունքով պատկանում է Սվետլանա Հակոբյանին։ Հրաչյա Աղաջանյանը որպես դեսպան պաշտոնավարել է 2011 թ.-ից 2017 թ.-ը։ Նա այժմ մի քանի ընկերությունում բաժնետեր է։ Նրան պատկանող «Նոհա լաբ» ՍՊԸ-ից Գլխավոր դատախազությունը մի քանի անգամ գնում է կատարել (հանրային սննդի սպասարկում)։ Այդ ընկերությունը երկու բաժնետեր ունի, մեկը՝ Հրաչա Աղաջանյանն է (75%), մյուսը՝ «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամն է (25%), որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Աղաջանյանի մայրն է՝ Սվետլանա Հակոբյանը, որի անունով էլ գրանցված է անտառային տարածքը։

Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված անտառների մասին մեր 2018 թ․-ի հրապարակումն ուսումնասիրվել էր Գլխավոր դատախազությունում, ապա քրեական գործ էր հարուցվել և կարճվել վաղեմության հիմքով։ Քրեական գործի նախաքննության ժամանակ հաստատվել էր, որ կեղծ աճուրդներով են հողերն օտարվել։ Դրանից հետո Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայցերով դատարանում վիճարկում է սեփականաշնորհումները։ Մի քանի հողատարածք արդեն իսկ վերադարձվել է պետությանը, բայց տարօրինակ է, որ նախկին դեսպանի կողմից սեփականաշնորհված անտառի գործը դատարանում չէ։
Անատառապատ մյուս տարածքը, որը վաճառվում է, նույնպես Մհեր Մկրտչյան փողոցում է։ Այն պատկանում է «Արայ» ընկերության նախկին սեփականատեր, կասկածելի հանգամանքներում մահացած Արմեն Պետրոսյանի մորը՝ Կարինե Սուքիասյանին։ 1.25 հեկտար մակերեսով հողատարածքն ամբողջությամբ ծառապատ է։ Այս տարածքն առաջինը ձեռք բերած անձը տարիներ առաջ մեզ հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել անտառային հողի գնման մասին, պատմել է, որ գումարի դիմաց իր անձնագիրն է տվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, որից հետո 300 դոլար են իրեն տվել մի քանի փաստաթղթում իր ստորագրությունը դնելու համար։ Այս հողատարածքը սեփականաշնորհվելուց հետո փոխանցվել է «Արայ» ընկերության նախկին սեփականատիրոջ մորը։ Կարինե Սուքիասյանը հողամասը գնել է 12 միլիոն դրամով։