Հունաստանում արձակուրդը կարող է վերածվել մղձավանջի․ շոգից 3 զբոսաշրջիկ է մահացել

Գիտնականները և Հունաստանի իշխանությունները զգուշացնում են զբոսաշրջիկներին հատկապես զգույշ լինել, քանի որ կլիմայական ճգնաժամը և բարձր ջերմաստիճանը կարող են երազային արձակուրդը վերածել մղձավանջի: Այս մասին գրում է Եվրանյուզը։
Այս ամառ Հունաստանին պատուհասած առաջին շոգն արդեն հանգեցրել է ողբերգական հետեւանքների։ Երեք օտարերկրյա զբոսաշրջիկներ մահացել են անցյալ շաբաթ՝ երկուսը ջրազրկումից և մեկը, ով ընկել է զառիթափ լանջից՝ իբր վատ ինքնազգացողությունից հետո: Եվս մի քանի զբոսաշրջիկներ, ովքեր ճանապարհորդել են քառասուն աստիճան շոգին, անհայտ կորած են համարվում, և նրանց ճակատագիրը մտահոգություն է առաջացնում։
Ամբողջ երկրում ջերմաստիճանը փոքր-ինչ նվազել է, բայց շատ շրջաններում դեռևս 30 աստիճանից բարձր է:
Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը կոչ է անում մարդկանց չթերագնահատել շոգի հետ կապված սպառնալիքը։
Փորձագետները նշում են, որ Հունաստանում տեղի ունեցողը նախազգուշացում է այլ երկրների համար։
Քանի որ Հունաստանում ամեն ամառ ջերմաստիճանը բարձրանում է, փորձագետները խորհուրդ են տալիս զբոսաշրջիկներին հնարավորինս հարմարեցնել իրենց գրաֆիկը, որպեսզի իրենց երազած հանգիստը մղձավանջ չվերածվի: