ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներԻնչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. ՊԵԿՕկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանական բեռնատար է պայթել«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում«Беспредел» կինոյի սցենարը պատրաստ է․ Անուշ ՊողոսյանՈչ թե Իրական Հայաստան այլ Իրական Փաշինյան․ Վլադիմիր ՄարտիրոսյանԱլյասկայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱռաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչԴեմոկրատական այլընտրանք»-ը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուին և նախընտրական կարգախոսը (տեսանյութ)ԱՄՆ դեսպանատներում նախապատրաստվում են աշխատակազմի կրճատմանԹույլ մի՛ տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը, բոյկոտեք. տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ ուսանողների շրջանումԱնկարայում էլ են թանկացրել տրանսպորտի ուղեվարձը97 համարի վարորդն իրեն ագրեսիվ է դրսևորելՍտում են, թե գույքահարկի բարձրացումով քաղաքացին հարստանում է․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Թուրքիայում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիների ծեծկռտուքի պատճառովԱլյասկայում գրանցվել է հերթական երկրաշարժըԱրզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոցԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբՓորձում են մարդկանց մոտ ձևավորել թյուր կարծիք, թե արցախցիները չեն կռվել, չեն պայքարել, ինչի պատճառով հայությունը կորցրել է Արցախը. Արշավիր ՂարամյանԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնովԼեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները հետևողականորեն ոչնչացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունըՓաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև՝ ապագան. Վարդան Օսկանյան
Բաքվում այսօր շարունակվելու է հայ գերիների դեմ շինծու դատական նիստը
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ․ ՊԵԿ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը
Ո՞վ է «գազազեցրել» վարորդներին․ ի՞նչ հրահանգ են նրանք ստացելՓետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյունԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան ԱրաբիայումԵՄ-ն անտեսում է Հայաստանին. սա հերթական բլեֆն է․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ» Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ դու ես ապուշ, թե՞ մեզ ես ապուշի տեղ դնումՓաստաբաններին նեղն են գցումՄեսի՞ջ է, թե՞ տգիտությունԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը չի կարողացել հասնել ՄյունխենԱվինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով«Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»«Մերսի քեզ, Ավինյան Տիկո...». համազգային չհայտարարված «սուգ է»․ «Իրավունք»Ադրբեջանցի սահմանապահները հետևում և գրանցում են Հայաստանում ԵՄ դիտորդների տեղաշարժըԳյումրիում ընդդիմադիր թեկնածուների շքերթը մի այլ կարգի ուրախացրել է Փաշինյանին․ «Իրավունք»Դատարանը Էդգար Ղազարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից ու նրան վճարել 1․130․000 դրամԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման առիթով հարուցված գործն ավարտին է մոտենում. «Ժողովուրդ»Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է«Կլանային պատերազմ հրահրողները թուրքից սերված մարդիկ են՝ մեզանից հեռու»․ «Իրավունք»Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներՔննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը թերահավատորեն է մոտենում Թիկնիզյանի ապագային Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին «Մեծ յոթնյակ» վերադարձնել Մյունխենում մարդկանց բազմության մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
Տեսանյութ

Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Թևանյան (տոսանյութ)

«Հունիսի 23–ին «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակի հետ ստորագրեցինք համագործակցության հուշագիր։ Համագործակցության նպատակը բռնագաղթված արցախահայությանը փաստաբանական, իրավաբանական անվճար ծառայությունների մատուցումն է։ Միջոցառման ժամանակ ներկայացրեցի նաև «Մայր Հայաստանի» դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ (ներկաները գերազանցապես Արցախից բռնագաղթվածներն էին)»,-գրում է  «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա նշում է. «Մենք մերժում ենք օրվա իշխանությունների քաղաքականությունը, որը հետևյալն է՝ փակել Արցախի թեման, բավարարել Ալիևի բոլոր պահանջները (ՀՀ նոր սահմանադրության ընդունում, ԵԱՀԿ Մինսկի խմբի Արցախի հարցով եռանախագահության լուծարում, Արցախի հետ կապված որևէ հարցի արծարծումից հրաժարում և այլն), հակադրություն առաջացնել հայաստանցիների ու արցախցիների միջև։ Սա իրականում պատերազմի ու պարտության օրակարգն է, որը հրամցվում է «խաղաղության» անվան տակ։

Մենք մերժում ենք նաև սրա մյուս ծայրահեղությունը, որը պոռոտախոսություն կամ բաժակաճառային հայրենասիրություն կարելի է անվանել։ Սրա կողմնակիցները խոստանում են իշխանություն ունենալուն պես շատ արագ հետ բերել Արցախը, ինչն առնվազն արկածախնդրություն է և բովանդակային առումով ոչնչով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից։ Սա էլ է պատերազմաբեր ու կործանարար մոտեցում։

Մեր մոտեցումն իրական խաղաղության և իրական անվտանգության հաստատմանն է ուղղված։ Նախապայմանը, բնականաբար, իշխանափոխությունն է․ բանակցողը պետք է փոխվի։
Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այն փակված չպետք է համարել որևէ պարագայում։ Եթե փակվեց Արցախի էջը, ապա հերթը կհասնի Հայաստանի էջը փակելուն, ինչին ձգտում են մեր թշնամիները։
Առնվազն արցախահայության իրավունքների մասով մենք պետք է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում պահենք Արցախի հարցը։ Արցախահայությունն անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման միջոցով իր բնօրրան վերադառնալու իրավունք ունի։
Մենք դեմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության լուծարմանը և Ալիևի պահանջները բավարարելուն։

Հայաստանը պետք է վերականգնի իր բանակն ու առաջին հերթին ապավինի իր զինված ուժերին։ Բացի այդ՝ մենք պետք է վերականգնենք մեր հարաբերությունները բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ։
Արտատարածաշրջանային ուժերին մեր տարածաշրջանի խնդիրների մեջ ներքաշելը հղի է ողբերգական հետևանքներով։ Հայաստանը չպետք է դառնա մանրադրամ՝ Արևմուտք–Ռուսաստան, Արևմուտք–Իրան հակամարտության մեջ։
Հայ–ադրբեջանական հարաբերություններում պետք է լինի միջնորդ–երաշխավոր։ Դա Ռուսաստանն է։
Հայ–ռուսական հարաբերությունները պետք է դե ֆակտո և դե յուրե լինեն ռազմավարական, բարեկամական, փոխվստահելի։

Մենք ողջունում ենք Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ սեփական երկիրը զերծ պահել աշխարհաքաղաքական բախումներից։ Վրացիները հիշում են, թե ինչ եղավ 2008թ․–ին ու տեսնում են, թե ինչ է լինում Ուկրաինայի հետ։
Փաշինյանը Հայաստանը տանում է Ուկրաինայից է՛լ ավելի վատ տարբերակով, ինչը պետական հանցագործություն է։
Հայաստանին անհրաժեշտ է նոր իշխանություն, նոր որակի կառավարում, նոր ու ազգային առաջնորդություն»։