ԱՄՆ-ն Ուկրաինային զգուշացրել է FAB-3000 ռումբերի հետևանքների մասին

Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա FAB-3000 ավիառումբերով հարձակումը կարող է լուրջ ճնշում գործադրել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության վրա։ Այս մասին գրել է National Interest-ը։
«Եթե Ռուսաստանի արևելյան շրջաններն իսկապես զանգվածաբար արտադրում են այդ զենքերը, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, ապա այդ հզոր ռումբերով հարձակումները ուկրաինական թիրախների վրա կարող են լրջորեն ոչնչացնել ուկրաինական հակաօդային պաշտպանությունը և խաթարել նրանց օդային պաշտպանության ռազմավարությունը», - ասվում է հոդվածում:
Հեղինակը զգուշացնում է, որ ուկրաինացի զինվորականները նման հզոր հարձակումներին հակազդելու արդյունավետ միջոց չունեն։ Նա նշում է նաև, որ մարտական գոտում FAB-3000 ռումբերի կիրառումը առանցքային գործոն կլինի հակամարտությունը Ռուսաստանի օգտին ավարտելու համար։