Իրանը ցանկանում է Կանադայի բանակը ահաբեկչական կառույց ճանաչել

Իրանի խորհրդարանը առաջարկություն է ներկայացրել, որով երկրի խորհրդարանից պահանջվում է Կանադայի բանակը, ինչպես նաև Կանադայի կառավարության հետ կապված զինվորական և անվտանգության ուժերը ներառել ահաբեկչական կազմակերպությունների շարքում:
Այս մասին հայտնում է Nour News-ը։
Հրատարակությունը նշում է, որ առաջարկ է արվել, որով կառավարությունից պահանջվում է Կանադայի կառավարության հետ կապ ունեցող բանակը, զինվորականներին ու անվտանգության ուժերին ճանաչել որպես ահաբեկիչներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանադայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու պատճառով։