Բայդենը ավելի լուրջ է վերաբերվում նախագահի մրցավազքից դուրս գալունՕլիմպիական խաղերի ընթացքում Փարիզում կգործի «Հայաստանի տունը» Ստեփանակերտի քաղաքապետի գործով որոշումը կհրապարակվի այսօր Հետ չեն կանչվել ռուսական արտադրության՝ախտածին սալմոնելաներ հայտնաբերված հավի ու հավի մսով կոտլետները Վիճաբանություն՝ Սյունիքում տասնյակների մասնակցությամբ․ դանակահարող աղջիկը և ևս 3 հոգի ձերբակալվել են «Սկսել ենք Մուֆասայի ծանոթացումը էգ առյուծների հետ»․ Երևանի կենդանաբանական այգի Թուրքիան բացահայտ ու անթաքույց իր կամքն է թելադրում Հայաստանին․ Արմեն Հովասափյան Դադարեցվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի լիազորությունները Ոչ թե արգելել են, այլ խնդրել. Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասին․ Sputnik Արմենիա Դեսպան Մկրտչյանը «խաղաղության խաչմերուկ»-ն է ներկայացրել Սալոնիկի նավահանգստի պատասխանատուին Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման պատճառը դեռ չի պարզվել «Կաջակցենք Հայաստանի ինքնիշխանությանը»․ ԱՄՆ ՄԶԳ-ն ամփոփում է երևանյան այցը Օկուպացված Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի է պայթել ՄՕԿ-ն իր կայքում կցուցադրի 2024 թվականի Օլիմպիական խաղերը Ռուսաստանի համար Սարչապետ գյուղի հայ-վրացական մասում որևէ նոր սահմանային նշան չի տեղակայվել. Բորիս Բարոյան․ ՀԺ Արամ Ա Վեհափառ Հայրապետը Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ է նշանակել Պապոյանն այցելել է Սյունիքի մի շարք համայնքներ՝ տնտեսության ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու Ադրբեջանական դրոշը՝ Կապանի օդանավակայանի վերնամասում (տեսանյութ) Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են ՄԹ-ում ՀՀ դեսպանության շենք, որը գնվել է 17 մլն ֆունտով (տեսանյութ) Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մասին հերթական վարույթի նախաքննությունը Առաջին ալիքը կցուցադրի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը (տեսանյութ) Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում․ Գագիկ Սուրենյան ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերըՀուլիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԴեֆիցիտ, որը լրացվում է տոտալ կոնֆորմիզմով․ Վահե Դավթյան1 օրում արձանագրվել է 15 վթար. 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել վնասվածքներՄանկական տակդիրների մեջ հայտնաբերվել են բորբոս և խմորիչ, որոնք առաջացնում են մաշկի գրգռվածություն և բորբոքումներԻրանը կկրկնապատկի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը. դեսպանԿանցկացվի Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադանԱյսօր երեկոյան կրկին սպասվում է անձրև և ամպրոպՊլասիդո Դոմինգոն ելույթ կունենա ՀայաստանումԱյրվել է մեքենա, երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոցՕտարերկրացու ներկայությունը ուժային կառույցներում արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս․ Ռոբերտ Մարգարյան (տեսանյութ)«Air Arabia»-ն պատրաստվում է արբիտրաժային հայց ներկայացնել Հայաստանի դեմ. պատճառը «Fly Arna»-ն էՄետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինՀայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում․ Իրանի դեսպանՎերացվել է Բագրատաշենի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (տեսանյութ)Թուրքիան բացահայտ ու անթաքույց իր կամքն ու ցանկություններն է թելադրում ՀՀ-ին՝ ի դեմս Նիկոլի
Հարբած «ռազբորկա» Ձորաղբյուրում. Բռնություն են գործադրել նաեւ ժամանած ոստիկանների նկատմամբ. 6 անձ ձերբակալվել է
Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 17-ին Սևանա լճի լողափնյա տարածքում
Հայտնի են ինքնաթիռի կործանումից զոհվածների անունները
Ավտոբուսի վարորդը շիշը նետել է ուղևորի վրա․ ոչ պատշաճ վարք դրսևորած վարքի համար նա ազատվել է աշխատանքից (տեսանյութ)Microsoft-ը հուլիսի 19-ի IT ձախողումն անվանել է պատմության մեջ ամենամեծը
Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ հանցագործության գործիք ինքնաձիգն ու կրակողը հայտնաբերվել են
Առաջին անգամ 2020-2024 թթ. ընթացքում նկատվել է սպիտակ արագիլների աղտոտվածության նվազում Արարատյան դաշտումՀայաստանի ու Աղվանքի պատմական տարածքները «յուրացրած» Ադրբեջանը խոսում է պատմական հողերից. ՇարմազանովԹրամփը հանրապետականների համագումարին է ներկայացել կնոջ և ընտանիքի մյուս անդամների հետ (տեսանյութ)Թուրքիայում տեղի կունենա ԱԳՆ ղեկավարների «3+3» ձևաչափի հանդիպում
Քաղաքականություն

Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել. monumentwatch.org

2000 թվականի դեկտեմբերի 4-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 55/76 բանաձևով հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր՝ աշխարհում փախստականների մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։ Սա ևս մեկ ազդակ է աշխարհին հիշեցնելու բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների խախտումների, այդ թվոււմ՝ մշակույթի իրավունքի խախտումների մասին, որի պատճառով նրանք զրկված են իրենց պատմամշակութային վայրեր այցելելու, համայնքի մշակութային կյանքին մասնակցելու և ավանդական գիտելիքը սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Այս մասին գրում է monumentwatch.org-ը:

Ադրբեջանի սանձազերծած 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների արդյունքում Արցախից բռնի տեղահանվածների ընդհանուր թիվն ավելի քան 120 հազար է։

Բռնի տեղահանության արդյունքում արցախահայերը տարանջատվել են իրենց սոցիալ-մշակութային արժեքներից, զրկվել պատմական հայրենիքի բնության, հուշարձանների, համայնքի և մշակութային լանդշաֆտի հետ կապված գիտելիքը, սովորույթներն ու պրակտիկաներն իրացնելու և ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Պատմա-մշակութային հուշարձաններից բռնի հեռացումը, դրանց ոչնչացումն ու պղծումն անհաղթահարելի մարտահրավերներ են ստեղծել մշակույթի իրավունքի համապարփակ իրացման համար: Համայնքային կյանքի կազմաքանդման գործընթացը, բնական մշակութային միջավայրից ու լանդշաֆտից հեռացումը պատճառ են դարձել նաև ոչ նյութական ժառանգության բազմաթիվ տարրերի՝ բարբառի, ավանդական ուտեստների, արհեստների, տոների, փառատոների, համայնքային խաղերի, գյուղատնտեսական և կենցաղավարման մշակույթի աստիճանական անհետացմանը, մշակութային ոչ ֆորմալ կրթության կասեցմանն ու ստեղծել ինքնության ամբողջականության պահպանության համակարգային խնդիրներ։

Հիշյալ բոլոր գործընթացները ուղիղ կերպով առնչվում են արցախահայերի մշակույթի իրավունքի խախտումների և իրացման խնդիրների հետ։

Մշակույթի իրավունքի առաջին համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագրի 27-րդ հոդվածն է․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու (United Nations. 1948. Universal Declaration of Human Rights, Art. 27.1. Paris: United Nations), արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք» ամրագրումով: Վերջինիս  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեկնաբանությունը հաստատել է, որ համայնքի մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը երաշխավորում է նաև մշակութային ժառանգության հասանելիության, մշակութային պրակտիկաներին մասնակցելու և վայելելու յուրաքանչյուրի իրավունքը։

Մշակույթի իրավունքի քննության մեկ այլ առանցքային աղբյուր է ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային իրավունքների» միջազգային Դաշնագրի 15-րդ հոդվածը, որն իր 1/ա կետով մշակույթի իրավունքը սահմանում է որպես «․․․յուրաքանչյուր անհատի՝ իր մշակութային կյանքին մասնակցելու իրավունք (Committee on Economic, Social and Cultural Rights, 2009, General Comment No. 21)»։

Շատ փորձագետների գնահատմամբ բռնի տեղահանումը շարունակվող պատերազմի ձև և բռնություն է՝ գերազանցելով նույնիսկ պատերազմի արհավիրքները։ Այն նաև հանցագործություն է միջազգային սովորութային իրավունքի համաձայն (International Committee of the Red Cross; ICRC; 2019, April; Displacement in Times of Armed Conflict: How International Humanitarian Law Protects in War and Why It Matters. p. 22)։

Փորձելով գնահատել բռնի տեղահանման արդյունքում արցախահայերի մշակույթի իրավունքի խախտումները, մենք առերեսվում ենք մի քանի խնդիրների, որոնք ներառում են մշակութային ժառանգության տարածքներ մուտքի արգելումը, մշակութային պրակտիկաների, ինքնության շարունակականության և վերստեղծման կասեցումը, հոգեբանական տրավմաները և ինքնության ժխտումը։ Համայնքների բռնի տարհանման ու ինքնության տարրերի օտարման բացասական հետևանքներից է նաև անցյալի սոցիալական հիշողության մթագնումը։

Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ Փախստականների միջազգային այս օրը հրամայական է՝ ճանաչել և անդրադառնալ նրանց մշակութային իրավունքների խախտումներին: Արցախահայերի հարուստ մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն արդարության խնդիր է, այլև էական համաշխարհային մշակութային խճանկարի բազմազանությունն ու հարստությունը պահպանելու հրամայական։