Վեդիում դանակահարված տղամարդը հիվանդանոցում մահացել է. կասկածյալը նրա 71-ամյա հարևանն է

Երեկ՝ հունիսի 21-ին, առանձնապես ծանր վնասվածք պատճառելու հետևանքով մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի Կասյան փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել: Հայտնում է Shamshyan.com-ը:
Մինչ ոստիկանները դեպքի վայրն էին սահմանազատում, Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ է բերվել իրենց մոտ ու գտնվում է վիրահատարանում, ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատություն տալու:Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սերոժ Գրիգորյանն է: