Ֆրանսիայում հարձակումներ են նախապատրաստել հրեաների դեմ

Ֆրանսիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու երիտասարդների հրեական օբյեկտների վրա հարձակում ծրագրելու մեջ։
Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով դատարանին։
19-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական հարձակումներ իրականացնելու, ինչպես նաև ահաբեկչական գործունեության համար զենք ձեռք բերելու և պահելու մեջ։
Երիտասարդները հանդիպել են սոցիալական ցանցերում և ծրագրել բռնի գործողություն՝ ուղղված հիմնականում հրեական օբյեկտների դեմ, գրում է գործակալությունը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։