Երբեք, ոչ մի պատճառով մի՛ եկեք Ռուսաստան․ Միլլեր

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նախազգուշացրել է իր համաքաղաքացիներին չմեկնել Ռուսաստան։
«Ոչ մի ամերիկացի։ Շեշտում եմ՝ ոչ մի ամերիկացի չպետք է գա Ռուսաստան որևէ պատճառով։ Ես հասկանում եմ, որ երբեմն ամերիկացիների համար, ովքեր հարազատներ ունեն Ռուսաստանում ցանկանում են այցելել նրանց, բայց խնդրում եմ հիշեք, որ Ռուսաստան մեկնելը անհավատալի վտանգ է պարունակում, որ ձեզ կկալանավորեն, կձերբակալեն և կդատապարտեն: Այսպիսով, մենք կշարունակենք ուղերձ հղել յուրաքանչյուր ամերիկացու՝ երբեք, ոչ մի պատճառով մի՛ եկեք Ռուսաստան»: - լրագրողների համար ճեպազրույցում ասել է ԱՄՆ պաշտոնյան։