Թեհրանի «Արարատ» մարզավանը լուրջ վնասներ չի կրել իսրայելական հարվածների հետևանքովՓաշինյանի գործողությունները պետական դավաճանություն են բարոյական առումով․ շվեյցարացի լրագրողԻրանի զինված ուժերի հայտարարությունը՝ կապված Կատարում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետՈւրիշներին խորհուրդ եք տալիս հեռու մնալ Սարգսյանից, ինչո՞ւ եք հայտնվում Հանրապետականի միջանցքներում«Հականիկոլական բողոքի ու ցասման ալիքն անկասելի է». Միհրան ՀակոբյանՑանկացած կրկնվող հարձակում կարագացնի ԱՄՆ-ի ներկայության փլուզումը Արևմտյան Ասիայում․ ԻՀՊԿՀՀ իշխանությունը, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքը, ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգըՃառագայթային իրավիճակը Հայաստանում` հունիսի 26-ի դրությամբԹեհրանը կպատժի նրանց, որ հարձակվել են Իրանի տարածքի վրա․ Իրանի ՊՆ նախարարը՝ ռուս գործընկերոջըԲայդենի նախկին օգնականը աջակցություն է հայտնում գործարար Սամվել ԿարապետյանինՊատերազմի աշխարհագրությունը մեծանում է, իսկ Փաշինյանը շարունակում է «ռմբակոծել» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին. ՍուրենյանցՄեծ հանրահավաք. միավորվել Արցախի շուրջ եւ Արցախի հարցը դարձնել համահայկական օրակարգ20-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բաժինՕտարերկրյա քաղաքական ու հասարակական գործիչները շարունակում են աջակցել Սամվել ԿարապետյանինԻրանը լայնածավալ գործողություն է սկսել՝ ուղղված Կատարում, Բահրեյնում և Իրաքում ամերիկյան բազաների դեմՀետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայությունումԿտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից․ ՓաշինյանԻրանը հարվածել է Իրաքում գտնվող ԱՄՆ ուժերինԻրանը հարվածներ է հասցնում Կատարին, 6 հրթիռ է արձակել ամերիկյան բազաների ուղղությամբՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամՔաթարն ու ԱՄԷ-ն փակում են իրենց օդային տարածքըԻնչ կորուստներ են ունեցել Իրանն ու Իսրայելը՝ պատերազմի մեկնարկից ի վերՀայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբԻրանը ցանկանում է դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետԲաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունիցՍամվել Կարապետյան, սփյուռքը Ձեզ հետ է․ Մոսկվայի կենտրոնում Սամվել Կարապետյանի նկարն են փակցրելՄենք խոսում ենք ծիրանի մասին, դուք մեկնաբանում եք կարկանդակ․ Աննա Հակոբյանը մտահոգվել էԻրանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կհարձակվի ԱՄՆ ռազմական օբյեկտների վրաԶելենսկու դեմ մի քանի մահափորձեր են նախապատրաստվելՎահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՍթարմերը և Թրամփը քննարկել են Իրանի հետ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունըՓյունիկը հայտարարել է նոր ձեռքբերման մասին18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինԼրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպանՉեխիայի փոխվարչապետին ներկայացվել են ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումներըՀՀ ԿԲ-ն կարող է խստացնել քաղաքականությունը Մերձավոր Արևելքի իրավիճակի պատճառով. ԵԱԶԲԱնցած 3 օրում գրանցվել է 42 ավտովթար, 3 մարդ մահացել է․ ամփոփում7 տարի է` համաներում չի եղել, քրեակատարողական հիմնարկներն էլ խիստ ծանրաբեռնված են. ԱբրահամյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատ քաղաքում, Երևանի որոշ հասցեներում հունիսի 25-ինԻ՞նչ անել, երբ հաստատվի, որ ճառագայթային ամպ է մոտենում․ Նիկոլայ ԳրիգորյանՀայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբԱՄՆ-ն տեղեկացել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների նախապատրաստման մասինՓաշինյանն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցերՀուլիսի 24-ին լույս չի լինի
Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետը
«Ոսկե ծիրան»-ի պատվո հյուրն է իրանական նոր կինոյի հիմնադիր դասականներից Ամիր ՆադերինՓաշինյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանում էսթետիկ ներարկումներ իրականացնողները վերջին տարիներին զգալիորեն ավելի երիտասարդներն են. հնարավոր ռիսկեր
Մամուլ

Ադր­բե­ջա­նը ճա­նա­պարհ է հար­թում նոր ագ­րե­սի­ա­յի հա­մար, իսկ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը լռում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմից հետո ՀՀ իշխանությունները ակտիվորեն շրջանառության մեջ դրեցին խաղաղության դարաշրջանի կոնցեպտը, որի իրականացումը ենթադրում է, թե վերջապես հայ ժողովուրդը կապրի ու կստեղծագործի խաղաղության պայմաններում։ Ու այս համատեքստում, կարծես թե, միտում դարձավ յուրաքանչյուր նշանակալից ծրագիր խաղաղության հետ կապելը։ Դրանցից մեկն էլ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, ինչը ենթադրում է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակում և տեղաշարժի ապահովում։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են ամեն կերպ ցույց տալ, թե օր առաջ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Օրերս էլ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, թե պատրաստ են մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Բայց խաղաղություն քարոզելով հանդերձ՝ ՀՀ իշխանություններն արձանագրում են, որ Ադրբեջանը պատրաստվում է նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական COP 29 համաժողովից հետո նոր ագրեսիայի դիմել։ Մամուլում պարբերաբար հրապարակումներ են արվում այն մասին, թե ինչ մեծ արագությամբ է տարբեր երկրներից Ադրբեջանը սպառազինություններ ներկրում։ Իսկ ադրբեջանական զինուժը հաճախակի զորավարժություններ է իրականացնում, որտեղ խաղարկվում են նաև հարձակողական սցենարներ։ Ինչ ինչո՞ւ է Ադրբեջանը սպասում կլիմայական համաժողովն անցնի, որից հետո միայն լայնամասշտաբ ագրեսիան ձեռնարկի։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձելու է կլիմայական համաժողովին մեծ ներկայացուցչական կազմ ապահովել միջազգային դիվանագիտական շրջանակներից՝ սկսած տարբեր երկրների ղեկավարների մասնակցությունից։

Ու այդպես Բաքուն նախ կլեգիտիմացնի իր գործողությունները։ Ու չնայած որ տարբեր հանցագործություններ ու ագրեսիվ քայլեր է իրականացնում, այդուհանդերձ, միջազգային հանրությունը մտադիր չէ մեկուսացնել Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել։ Ավելին, տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում Ադրբեջան, ինչի առիթն օգտագործելով՝ Բաքուն նրանց կարող է տանել նաև օկուպացված Արցախ այցելության։ Այսպիսի քայլերով Բաքուն ձգտում է հասնել նրան, որ իր ագրեսիայի համար միջազգային հանրության կողմից վառվի հերթական կանաչ լույսը։ Ընդ որում, նկատի ունենանք, որ COP 29 կլիմայական համաժողովը Բաքվում չէր անցկացվի, եթե Հայաստանի «խաղաղասեր» իշխանությունները համաձայնություն չտային դրան։

Ու այսքանից հետո էլ ՀՀ իշխանությունները հույսեր են կապում միջազգային հանրության և մասնավորապես Եվրոպայի հետ։ Անգամ խոսվում է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարի մասին, բայց նույն եվրոպական համայնքն անհրաժեշտ գործողություններ չի ձեռնարկում Բաքվի սանձարձակությունների դեմ: ԵՄ-ից նույնիսկ փաղաքշում են Ալիևի բռնապետական ռեժիմին: Եթե մեկ այլ երկիր այդպիսի միջազգային ու պատերազմական հանցանքներ գործեր, ինչպես Ադրբեջանը, ապա առնվազն այդ կիմայական համաժողովը ԵՄ երկրները կբոյկոտեին ու այդ երկիրը կծածկեին պատժամիջոցներով, բայց հիմա դրա մասին ուղղակի խոսք անգամ չկա։ Դրա փոխարեն Եվրոպայից Ադրբեջանին խնդրում են ավելացնել գազի մատակարարումները և այդ նպատակի համար են փորձում ծառայեցնել ռուսական գազի մատակարարման համար նախատեսված խողովակները։ Ի՞նչ մարդու իրավունքներ, ի՞նչ միջազգային իրավունք։

Դրանք երկրորդական պլան են մղվում՝ ի հակադրումն եվրոպական էներգետիկ շահերի։ Մյուս կողմից էլ՝ Եվրոպայից դատարկ կոչեր են հնչեցնում Արցախի հայերի իրավունքների պաշտպանության մասին։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վերջերս նորից նշել էր, թե ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին՝ ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման կամ խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը։ Բայց մինչ ԵՄ-ից դեկլարատիվ կոչեր են հնչում, Ադրբեջանը շարունակում է իրականացնել իր սև գործը և Արցախից ջնջել հայկական հետքը։ Եթե այսպես գնա, ապա արդեն Բաքվի կլիմայական համաժողովից հետո Հայաստանի մի շարք հատվածների բնակչությունը կարող է հայտնվել արցախահայության կարգավիճակում։ Ուղղակի հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները հանրությանը պատերազմի պատրաստելու փոխարեն վախեցնում են ժողովրդին պատերազմով, որպեսզի ինչ հնարավոր է՝ Բաքվին զիջեն։ Բայց, միևնույն է, Ադրբեջանը այդ զիջումներով էլ չի բավարարվելու։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում