Ոսկեվազ գյուղի 69-ամյա բնակիչը թմրանյութ էր պատրաստել իր աճեցրած կանեփից (տեսանյութ) Հակոբ Արշակյանը գործուղվում է Դուբայ Ասում են, որ Էրդողանը հույն հայամետ անիշխանականի ժառանգն է. Հարութ Սասունյան Արցախցիները կռվել են ու պայքարել, բարոյական, արժեքային առաքինության խնդրի հարցն է․ քաղաքագետ Փրկարարի առաքելությունը ՀՀ-ն ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար ավելի ապահով դարձնելն է․ ՆԳՆ Արցախը հանձնեն թշնամուն և լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ․ ԱԺ նախագահը թքեց բոլորիս երեսին․ Բեգլարյան Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ փոխնախարարի հետ կարևորել է փոխգործակցության առավել սերտացումը Երկար ժամանակով ջուր չի լինելու 60-ամյա տղամարդը կոտրել է մեքենայի ապակին, գողացել տարբեր իրեր ու փաստաթղթեր «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հատուկ հյուրերն են Մալենան և Բրյունետը Ավանեսյանն ավարտեց ելույթները Դոհայի մրցաշարում Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել․ «Փաստինֆո» Թուրքիայում նախապատրաստվում են ցունամիներին և երկրաշարժերիՈղբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում․ 26-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Վերջին 6 տարիներին Հայաստանում խաղադրույքներն աճել են աննախադեպ՝ 2037% ով. ԱԱԾ պահեստազորի սպաներ Պատանդներին չվերադարձնելու դեպքում ՑԱԽԱԼ-ը վերջնականապես կջախջախի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու Ի պատասխան Սիմոնյանի «մնայիք, կռվեիք»-ին, հրապարակում եմ Արցախի ՊԲ նահատակ զինծառայողների անունները Ե՞րբ 50 հզ․ խաբված քաղաքացու ցանկությունը դարձավ հայ ժողովրդի կամքը․Մարուքյանը՝ ԵՄ-ին միանալու մասին ՀՀ դեսպանն ու ԻԻՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ-իրանական քաղաքական զարգացումները և տարածաշրջանը Ադրբեջանական բանակը կորուստ ունի ՀՀ ՊՆ նախարարի հետ քննարկեցինք համագործակցության շուրջ արձանագրված առաջընթացը․ Հնդկաստանի ՊՆ նախարար Ո՞վ և և ո՞ւմ հողում է կառուցել Արցախի ճարտարապետական գոհարները․ ռուս գիտնականի հետազոտությունը ԵՏՀ-ն զգալի արդյունքներ է գրանցել վստահելի տեղեկատվության փոխանակման ուղղությամբ Գորիս-Հարժիս-Սիսիան ճանապարհին բուք է, ինչ իրավիճակ է ճանապարհներին
Հունաստանի ՊՆ-ից հերքում են՝ Հայաստանին մտադիր չեն Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցել
Փաշինյանը ՀՀ-ԵՄ շուրջ երկխոսության համար պատվիրակություն է գործուղում Բրյուսել ԱԳՆ-ում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ քննարկում է անցկացվել Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Գագիկ Հակոբյանը Պայքարելով վարչակազմի դեմ` դու պաշտպանում ես ընտանիքդ․ Ռուբեն Վարդանյան Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են օկուպացված Հադրութի Մարիամաձոր գյուղը Սա անգամ չի կարողանում երկու սուտ հորինի, որ իրար չհակասեն․ Լևոն Զուրաբյան
Երևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացի. մեկին փրկել են, մյուսը մահացել է
Զոհվածների ծնողներին փնթիներ չեմ ասել, չի կարող այդպիսի բան լինել. Աջափնյակի թաղապետ (տեսանյութ) Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել պատանդներին, սակայն միայն մեկ պայմանովԿԳՄՍ նախարարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր Ստեփանավանի չգործող հյուրատնից գողացել են յոթ հեռուստացույց (տեսանյութ) Նորից այդ համեմատությունը Մխիթարյանի հետ. Սպերցյան Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել էՎանաշեն գյուղում բախվել են «Mercedes»-ն ու «Նիվա»-ն. վերջինը հայտնվել է մայթին. կա վիրավոր Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆԻնտերնետ շահումով խաղերում ստվերային մեխանիզմների բացահայտման նպատակով համագործակցության հուշագիր է կնքվել10 օրվա տվյալները մի փոքր օրինակ են հայտարարագրման համակարգի փորձանքների մասին․ Մեսրոպ ԱռաքելյանՍոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿԳործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ Ալեն ՍիմոնյանինՍուրճի ապարատների համար նախատեսված ամսական տուրքի չափը նվազեցվել է. ՀովհաննիսյանԱշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքըԽորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով. Դավիթ Անանյան
Մամուլ

Իսկ հայ գերիների ու պատանդների վերադարձ չեք ուզո՞ւմ պահանջել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ԱԳՆ-ն երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որը, կարելի է ասել, բավականին անսպասելի էր: ԱԳՆ-ն ոչ միայն հայտարարեց, որ ճանաչում է Պաղեստին պետությունը, իմա՝ անկախությունը, այլև մի շարք կտրական շեշտադրումներ արեց: Մասնավորապես. «Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին»: Այն, թե ինչպես է Իսրայելը խորապես թշնամաբար դրսևորվել որպես պետություն՝ ուղղակիորեն օժանդակելով ու մասնակցելով Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճրին, ակնհայտ է:

Այնպես որ, ԱԳՆ այս հայտարարությունը կարելի է ինչ-որ տեղ համարել փոքրիկ «պատասխան հարված»: Բայց Պաղեստինի ճանաչման հետ կապված հարցի մեկնաբանությունները թողնենք քաղաքագետներին ու քաղգործիչներին: Ի մասնավորի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո այն բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում՝ առնվազն անհասկանալի է: «Իմ պատկերացրած և ջատագովված բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է:

Այո՛, Համասի գործողությունները ժամանակին պետք է դատապարտվեին, այո՛, Իսրայելի պետության կողմից Գազայում կատարվող զանգվածային սպանությունները և աղետալի իրավիճակը պետք է դատապարտվի, սակայն Պաղեստինի պետության ճանաչումը, այն տեսքով, ինչ իրականացրել են փոքրաթիվ պետություններ, տվյալ հարցում Հայաստանի համար արտաքին քաղաքականության բալանսի էական խախտում է»,-մեզ հետ զրույցում ասաց Մարուքյանը: Մեզ մեկ այլ հանգամանք ևս խիստ հետաքրքրեց: Իսկ ՀՀ ԱԳՆ-ն ինչո՞ւ գերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց աննախապայման ազատ արձակում չի պահանջում Բաքվից:

Ո՞րն է խնդիրը. «դո՞ւխը» չի հերիքում, գուցե Իսրայելը հեռու է, իսկ Ադրբեջանը մոտի՞կ, վախենո՞ւմ են, գուցե չեն ուզում նեղացնե՞լ: Առնվազն երկակի զգացողություններ է առաջացնում ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ մի պարագայում, երբ այս իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն անում, ոչ մի ծպտուն չեն հանում Բաքվի բանտերում պահվող գերիների, մտացածին մեղադրանքներով պատանդառված մարդկանց, այդ թվում՝ Արցախի ղեկավարների ազատ արձակման համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում