Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը, Երեւանի նկատմամբ բոլոր պարտավորությունները ուժի մեջ են մնում, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը, գրում է РИА Новости-ն։
«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը, Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները մնում են», - ասաց նա լրագրողներին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո, որին հայկական կողմը չէր մասնակցում։
Նրա խոսքով, կազմակերպությունից մնալը կամ դուրս գալը Երեւանի ինքնիշխան իրավունքն է։ Նա նաև հավելեց, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելու հարցը պետք է ուղղել Հայաստանին։