Առաջին անգամ հայ լեռնադահուկորդը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչԴեմոկրատական այլընտրանք»-ը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուին և նախընտրական կարգախոսը (տեսանյութ)ԱՄՆ դեսպանատներում նախապատրաստվում են աշխատակազմի կրճատմանԹույլ մի՛ տվեք, որ մտնեն ձեր ծնողների գրպանը, բոյկոտեք. տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ ուսանողների շրջանումԱնկարայում էլ են թանկացրել տրանսպորտի ուղեվարձը97 համարի վարորդն իրեն ագրեսիվ է դրսևորելՍտում են, թե գույքահարկի բարձրացումով քաղաքացին հարստանում է․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Թուրքիայում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիների ծեծկռտուքի պատճառովԱլյասկայում գրանցվել է հերթական երկրաշարժըԱրզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծել են տարիքակից տղային և նրա հորը, ով տեղափոխվել է հիվանդանոցԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբՓորձում են մարդկանց մոտ ձևավորել թյուր կարծիք, թե արցախցիները չեն կռվել, չեն պայքարել, ինչի պատճառով հայությունը կորցրել է Արցախը. Արշավիր ՂարամյանԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնովԼեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները հետևողականորեն ոչնչացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունըՓաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև՝ ապագան. Վարդան Օսկանյան
Բաքվում այսօր շարունակվելու է հայ գերիների դեմ շինծու դատական նիստը
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ․ ՊԵԿ
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը
Ո՞վ է «գազազեցրել» վարորդներին․ ի՞նչ հրահանգ են նրանք ստացելՓետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյունԱՄՆ, Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան ԱրաբիայումԵՄ-ն անտեսում է Հայաստանին. սա հերթական բլեֆն է․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից․ «Հրապարակ» Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետևից է գալիս» շոուն․ դու ես ապուշ, թե՞ մեզ ես ապուշի տեղ դնումՓաստաբաններին նեղն են գցումՄեսի՞ջ է, թե՞ տգիտությունԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը չի կարողացել հասնել ՄյունխենԱվինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով«Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց. «Ժողովուրդ»«Մերսի քեզ, Ավինյան Տիկո...». համազգային չհայտարարված «սուգ է»․ «Իրավունք»Ադրբեջանցի սահմանապահները հետևում և գրանցում են Հայաստանում ԵՄ դիտորդների տեղաշարժըԳյումրիում ընդդիմադիր թեկնածուների շքերթը մի այլ կարգի ուրախացրել է Փաշինյանին․ «Իրավունք»Դատարանը Էդգար Ղազարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից ու նրան վճարել 1․130․000 դրամԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ իշխանության յուրացման առիթով հարուցված գործն ավարտին է մոտենում. «Ժողովուրդ»Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է«Կլանային պատերազմ հրահրողները թուրքից սերված մարդիկ են՝ մեզանից հեռու»․ «Իրավունք»Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներՔննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը թերահավատորեն է մոտենում Թիկնիզյանի ապագային Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին «Մեծ յոթնյակ» վերադարձնել Մյունխենում մարդկանց բազմության մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի Ուջան գյուղի տարածքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Չինաստանն առաջարկել է Պեկինում անցկացնել Պուտին-Թրամփ հանդիպումըԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները համաձայնագիր են ստորագրել․ մանրամասներ Վայոց ձորում 70-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայր ու որդուն, նրանք հոսպիտալացվել են Ադրբեջանը հերթով հայցեր է ներկայացնելու Հայաստանի դեմ, և սա դեռ սկիզբն է․ Մարուքյան
Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների դատական ֆարսը
Ազգերն ու ժողովուրդներն ավանդությամբ են գոյատևում․ Արամ Ա Հայրապետը Տեառնընդառաջի տոնին վառեց կրակը
Քաղաքականություն

«Не смешите мои тапочки». Շարժումը մարեց այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ Փաշինյանին տրվում է մեկ ժամ ժամանակ հեռանալու համար. Վահան Բաբայան

Այն կետից սկսած, երբ հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանին տրվում է մեկ ժամ ժամանակ հեռանալու համար, շարժումն ավարտվեց հենց այդ պահին, դրա համար սպասելիքներ չկային: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստական կուսակցության» ղեկավար Վահան Բաբայանը: 

«Ես այն բացառիկ մարդկանցից եմ, որ Շարժման առաջին օրվանից էլ սպասելիքներ չեմ ունեցել և դրա մասին նույնիսկ հրապարակային գրել եմ ֆեյսբուքյան իմ էջում: Բոլորն էլ ուզում էին փոփոխություն, բոլորն էլ ձգտում էին այն գաղափարների իրականացմանը, որոնք առաջ էին քաշվում, բայց տեսաք, որ եթե չկա քաղաքական օրակարգ, չկա փորձառու քաղաքական առաջնորդ և չկա համաժողովրդական աջակցություն, չի կարող լինել նախանշված ծրագրերի իրականացումը: Այն կետից սկսած, երբ հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանին տրվում է մեկ ժամ ժամանակ հեռանալու համար, այդ շարժումը ավարտվեց հենց այդ պահին, դրա համար սպասելիքներ չկային: Այո, կար մեծ քանակի մարդկանց դժգոհության մոբիլիզացիա, բայց դա դեռ համաժողովրդական շարժում կամ ընդվզում չէր»,- ասաց Բաբայանը:

Հարցին, թե ինչ է պետք քաղաքական թիմերին անել, որպեսզի այս շարժումը, կամ որևէ այլ շարժում բերի հաջողության, Բաբայանն ասաց. «Լավ բան ասեցիք` «քաղաքական թիմ»-ին: Հոգևորական կյանքով ապրող մարդը ո՞նց կարող է քաղաքական առաջնորդ լինել: Օրինակ` պատկերացնո՞ւմ եք, ես գնամ ԵՊՀ, ասեմ` հարգելի դասախոսներ, դուք մի կողմ անցեք, հիմա ես դասախոսություն եմ կարդալու, ես քաղաքական գործիչ եմ, դասախոս չեմ, ինձանից չպահանջեք դասախոսական ինչ-որ բաներ, ես դասախոս չեմ, բայց եկել եմ դասախոսություն կարդամ: Բայց դուք մի' խանգարեք, 40 տարվա պրոֆեսորներ, դոկտորներ, մի կողմ անցեք, ես ձեզանից ավելի լավ դասախոսություն կկարդամ, ես ձեզանից ավելի լավ գիտնական եմ: Ո՞նց եք կարծում` այդ աուդիտորիան ինձ լուրջ կընկալի՞: Կարող է պահի տակ մարդիկ ոգևորվեն, ասեն` վայ, ավելի լավ դասախոս է»,- ասաց մեր զրուցակիցը: 

Լսելով Բաբայանի համեմատությունը` հարցրինք, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ նրա համար Բագրատ Սրբազանի վարչապետության թեկնածությունն անլուրջ էր, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց. «Այո, իհարկե, անլուրջ էր: Եթե մարդ գիտի, որ իր թեկնածությունը Սահմանադրությամբ է անհնար առաջադրել և շարունակում է պնդել այդ գաղափարը, իհարկե, անլուրջ է: Երկրորդը` կրկնում եմ, մարդը քաղաքական գործիչ չէ»:  

Դիտարկմանը, թե նախկինում փողոցային շարժումները քաղաքական գործիչներ են առաջնորդել, և դրանք ևս տապալվել են, Բաբայանն ասաց. «Իհարկե, տեսել ենք, բայց դա չի նշանակում, որ 2-3 քաղաքական գործիչ ինչ-որ պրոցեսներ տապալել է, մնացած բոլորը նույնն են, դա չի նշանակում, որ որևէ մեկը վարկաբեկվում է, մնացած բոլորը նույնն են, դա չի նշանակում, որ եթե քաղաքական գործիչները չեն կարողանում հարց լուծել ինչ-որ իքս ժամանակում, ուրեմն պետք է բերել ոչ քաղաքական գործչին և պատասխանատվություն տալ երկրի կառավարման համար»: 

Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնց պատճառով շարժումն ավելի լայն թափ չի ստանում, ապա Բաբայանի կարծիքով, դրանք շատ-շատ են` սկսած գեոքաղաքական շահերից` վերջացրած պատմական պահով. «Եթե ուսումնասիրեք տարբեր երկրներում հեղափոխությունների պատմությունը, ապա կտեսնեք, որ բոլոր հեղափոխությունները եղել են այն ժամանակ, երբ որ դա եղել է պատմական պահը: Եթե չկա պատմական պահը, նույնիսկ բոլոր գործիքակազմերի ճիշտ օգտագործման ժամանակ այդ պրոցեսները հնարավոր է չիրականանան: Այս պարագայում, թվում էր, թե կա պատմական պահ, բայց այնտեղ կան պրոցեսներ, որտեղ պետք էր ավելի շատ գեներացվեին: Օրինակ` վերցնենք հետևյալ կետը. որտե՞ղ եք տեսել իշխանափոխություն, որ իշխանափոխություն անող գործիչների թեզերում որևէ սոցիալական արդարության, կամ սոցիալական կյանքին վերաբերող որևէ կետ չկա: Երբեք չեք տեսնի այդպիսի բան»: 

Հիշեցրինք, որ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքներում հնչել են այդպիսիք, ինչին Բաբայանն արձագանքեց, որ դրանք եղել են «շատ քիչ և աննշան»:

«Միայն ասել, որ բարին հաղթելու է չարին, դրանով իշխանափոխություն անելը ծիծաղելի է: Ռուսները լավ խոսք ունեն` «не смешите мои тапочки»»,- ասաց քաղաքական գործիչը:

Անդրադառնալով կուսակցությունների, քաղաքական ուժերի միջև առկա խնդիրներին, մեր զրուցակիցը նորմալ համարեց: «Ես չեմ ցանկանա մեկնաբանել տարբեր կուսակցություններիի փոխհարաբերությունների հարցերը: Ի սկզբանե, երբ որ կոչ արվեց, որ բոլորը պետք է համախմբվեն բոլորի շուրջ, ես ասացի, որ բոլորի շուրջ չի կարելի համախմբվել, դա քաղաքական նոնսենս է, նույնիսկ քաղաքագիտական նոնսենս: Նույնիսկ եթե իրար հակադիր բևեռներ, կարող են ինչ-որ պահի համախմբվել, դա մեր հայաստանյան քաղաքական կյանքին չվերաբերող է, ֆանտաստիկայի ժանրից է: Ձևական անել` հնարավոր է. մեկ ժամանոց կոնսենսուս ունենալ ինչ-որ դահլիճում: Եթե դու հավաքում ես 100 հազար մարդ և չունես ասելիք, վերջը լինում է այսպես: Քաղաքական ասելիք պետք է ունենաս, մեխանիզմները ցույց տաս»: 

Հետաքրքրվեցինք, թե, Բաբայանի կարծիքով, այսքանից հետո հանրությունը կկանգնի՞ որևէ մեկի կողքին, կհավատա՞ ինչ-որ քաղաքական ուժի, Բաբայանը դրական պատասխան տվեց. ««Հայրենիքի փրկության շարժումը» երբ-որ ավարտվեց, մարդիկ ասում էին` վերջ, ամեն ինչ կործանված է, մարդիկ ոչնչի չեն հավատա: Հետո եկան 2021-ի ընտրությունները, մարդիկ հավատացին, գնացին, ձայն տվեցին, հետո եկավ 2022 թվականը` «Դիմադրության շարժումը»: «Դիմադրության շարժման անփառունակ ավարտից հետո նույնպես ասում էին` վերջ, ուրեմն Հայաստանում ոչինչ չի լինի: Հիմա եկավ Սրբազան շարժումը: Վաղը կգա մի ուրիշ շարժում: Այնքան ժամանակ այս ամեն ինչը կլինի, մինչև որ կգա պատմական պահը և պատմական անձը, ով կկարողանա թեկուզ փոքրիկ հաղթանակ տանել, որից հետո նոր մեծ հաղթանակներ կբացվեն»: 

Ճշգրտող հարցին, թե շարժումը կարո՞ղ էր հաջողել, եթե վարչապետի թեկնածուն չլիներ Բագրատ Սրբազանը, Ռեֆորմիստական կուսակցության ղեկավարն ասաց. «Ոչ: Էս պարագայում, էս մեթոդներով` չեմ կարծում, որ հաջողություն կգրանցվեր: Բայց, իհարկե, անհատի դերը շատ ավելի կարևոր է: Այստեղ ոչ միայն անհատի հարցն է: Անհատը կարող է շատ լավ լինել, շատ հայրենասեր լինել, շատ մաքուր մարդ լինել: Խնդիրն անհատի մեջ չի: Խնդիրն այն է, թե այդ անհատն ինչ է տրանսլյացիա անում, այդ անհատն ինչ է ուզում: Ինձ դժվար են ընկալում, ես շատ դաժան բան եմ ասում, բայց դա իրականությունն է, դրա ապացույցը տապալված շարժումներն են, որ մեր հասարակությանը հուզող այլ հարցեր էլ կան, շատ ավելի հուզող հարցեր կան, որոնց մասին չի խոսվում, ավելին` քան, օրինակ, Արցախի կորուստը, տարածքային խնդիրները և այլն: Դուք չեք կարող վերադաստիարակել մարդկանց, ովքեր ասում են, որ ինչ եք ուզում մեզանից, մենք ուզում ենք մեր Հայաստանում հանգիստ ապրել, մեզ ո'չ Արցախն է պետք, ո'չ էլ, մենք պրոբլեմ չունենանք: Այդ մարդկանց ուշ է վերադաստիարակելը, այդ մարդիկ արդեն այդպիսին դարձել են: Եթե ուզում եք փոխել իրավիճակը, ուրեմն հասկացեք` այդ մարդիկ ինչ են ուզում, որովհետև մենք ուրիշ ընտրողներ չենք ունենալու: Ուրիշ երկրներից չեն մեզ ընտրենք,  մենք պետք է կոմունիկացիան գտնենք մեր ընտրողների հետ, հասկանանք` մեզ միշտ ընտրելու է հրապարակում հավաքվա՞ծ քանակը, թե՞ ավել»,- ասաց NEWSPRESS.am-ի զրուցակիցը: 

Եզրափակելով` Բաբայանը նշեց, որ հուլիսի 6-ին տեղի է ունենալու «Ռեֆորմիստական կուսակցության» համագումարը, որտեղ իր ելույթում բոլոր հարցերին կանդրադառնա: