Արցախի Ջրականում ականի վրա բեռնատար է պայթել. վարորդը վիրավորվել է

Արցախի օկուպացված Ջրականում ադրբեջանցի Ռաղիբ Նուրուևի բեռնատարը պայթել է հակատանկային ականի վրա:
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Պայթյունի հետևանքով բեռնատարի զինամթերքը պայթել է, ասվում է Ադրբեջանի ՆԳՆ-ի և գլխավոր դատախազի համատեղ հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ վարորդը վիրավորվել է: