Իսրայելում չեղարկվել է Բենիամին Նեթանյահուի հետ հեռուստատեսային հարցազրույցը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռուստատեսային հարցազրույցը չեղարկվել է անվտանգության հրատապ հանդիպման պատճառով:
Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Իսրայելական Channel 12 հեռուստաալիքը հաղորդում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է ստեղծել անվտանգության կաբինետ՝ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի մասնակցությամբ։
Հաղորդվում է նաև, որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը մի քանի հրթիռ է որսացել Լիբանանի հետ սահմանին։