ԱՄՆ-ում նշել են, որ Ուկրաինան դեռևս չի կարող օգտագործել ATACMS զինատեսակը

Ուկրաինան դեռևս չի կարող օգտագործել ATACMS-ը ռուսական տարածքին հարվածելու համար:
Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
Մայիսի վերջին Խարկովի շրջանի վրա ռուսական հարձակումների ինտենսիվացման ֆոնին մի շարք երկրներ թույլ տվեցին Ուկրաինային, պաշտպանվելով ռուսական ներխուժումից, օգտագործել իրենց տրամադրած զենքերը ռուսական տարածքում ռազմական օբյեկտների վրա հարձակվելու համար։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն կոչ էին արել վերացնել Ուկրաինայի զինված ուժերի կողմից արևմտյան զենքի կիրառման սահմանափակումները։