Կապանում բացվեց Ֆրանկոֆոնիայի կենտրոն․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Էրդողանը Թուրքիայում «բռնության ալիքի» ողջ պատասխանատվությունը դրել է ընդդիմադիր կուսակցության վրա ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ հանդիպումները շարունակվում են Երևանում ռեստորանային համալիրի մոտից 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն անվտանգության համակարգ չունի, ինչո՞ւ եք ժողովրդին նման ուղերձներ հղում. Մարուքյանը՝ Զեյնալյանին «Սա կեղծիք է, լուրջ մի ընդունեք»․ մեդիափորձագետը ահազանգում է Միրզոյանը Սիյարտոյին ներկայացրել է Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման համար խորհրդակցելու առաջարկը Սպիտակցի Հայկոյի որդին արդարացվեց Հայ եմ, ո՞նց կարող եմ վստահել այս իշխանությանը, համախմբվել ու այս իշխանությանը շուտ վռնդել է պետք (տեսանյութ) ԵԱՏՄ-ում շարունակել են աճել բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները Միրզոյանը և Լավրովը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում Հայաստանի կողմից ուղարկված 80 տոննա հումանիտար օգնությունը հանձնվել է Հալեպի նահանգապետարանին
Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Հայաստան
Սահմանը բացվել է ՀՀ-ից Սիրիա հումանիտար բեռ հասցնելու նպատակով. Անկարան հերքել է Բաքվի պնդումները Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար Փաշինյանը պետք է հեռանա․ Չենք վստահում ՔՊ-ին․ ՈՒՂԻՂՍրանց ձայնը, կանացի պահվածքը… էսպիսի տղուն կարելի՞ էր պետության ղեկավար դնել (տեսանյութ) Տարոն Մարգարյանը կոչով դիմել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներին Թե բա ինքնիշխան ենք դառնում, ողբամ ձեր բերած «ինքնիշխանությունը»՝ վիլայեթացումը․ Շարմազանով
Միրզոյանը և Լավրովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առաջընթացը
Մարտի 25-ին՝ ժամը 10։00-ից, հոսանքազրկումներ կլինենԱպրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը3 օրում 23 վթար է գրանցվել, 2 մարդ մահացել է, 25-ը՝ վիրավորվելԿոբիաշվիլիի թիմը իրականացրել է արմատական բարեփոխումներ. Ռոբերտ ԱրզումանյանՕդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանաԻսրայելը շարունակում է Գազայում սպանել հիվանդներին և փախստականներինՍևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ովԱԺ-ի նորակառույց սրճարանը, որի վրա 11,5 մլն դրամ էր ծախսվել, նորից նորոգում ենԱԳ փոխնախարարը չգիտի՝ ի վերջո «խաղաղության» փաստաթուղթը պայմանագի՞ր է, թե՞ համաձայնագիրԴոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել ենՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել 0,05 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Փաշինյանի «հատիկ առ հատիկը»Լոս Անջելեսից վերադարձող քաղաքացին հայտնաբերել է, որ իր պայուսակից գողացել են 9 հազար 500 ԱՄՆ դոլարԲողոքի ցույցերը Թուրքիայում շարունակվում են. կա ավելի քան 1000 ձերբակալված, որոնց թվում՝ լրագրողներԴուք ո՞վ եք, որ առանց մեզ հարցնելու «մեր ու ձեր» եք անում՝ մեր Սարիկը, ձեր Լևոնը․․․ լո՞ւրջ․․․ դու ո՞նց կարաս մերը լինես, գյումրեցունը լինես․ ձեր տեսակը ծախվող է․ Լևոն Հարությունյան (տեսանյութ)Հայտնի է, թե ինչ թեմաներ են քննարկում Էր Ռիադում ԱՄՆ-ն և Ռուսաստանը
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս
Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՍիրիայում ՀՀ դեսպանը Հալեպի փոխնահանգապետին է հանձնել Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունըԵվրոպան Իրանին խոստացել է ազդել ԱՄՆ-ի վրա՝ պատժամիջոցները չեղարկելու համար. Իրանի ԱԳՆ ղեկավարՀասմիկ Ավագյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար․ նա համակարգելու է սպորտի ոլորտըՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է սահմանային Արավուս գյուղՀայ երկրպագուների նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով վրացի ֆուտբոլասերները կարող են որակազրկվելԻ՞նչ է Փաշինյանը զիջել Ադրբեջանին. Սաղաթելյանի պատասխանը` փաստերով
Լոռու մարզում աջ դաստակի շրջանում ջերմային այրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա
Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք է նախաձեռնելԽոշոր հրդեհ Մոսկվայի կենտրոնում (տեսանյութ)Քաղաքապետարանը խոստանում է կտրված ծառերի փոխարեն նորերը տնկել, բայց առայժմ միայն խոստանում է
Այսքան ժամանակ լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արաս Օզբիլիս (տեսանյութ)
Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շարունակվում է. ԿԳՄՍՆԿցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ մեր քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար
Հասարակություն

Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, հանդիպել թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Բեռլինի պետական թանգարաններ» հիմնադրամի նախագահի պաշտոնակատար Յորգ Ֆյոլնագելը և «Պրուսական մշակութային ժառանգություն» հիմնադրամի փոխնախագահ Գերո Դիթմարը:

Հայաստանի պատվիրակությունը նախ շրջել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը,  թանգարանի պատմությանն ու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրականացված վերակառուցման ընթացքին:

Այնուհետև տեղի է ունեցել քննարկում համագործակցության հարցերի շուրջ: ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահ­պանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավա­րությունը՝ շեշտելով հատկապես թանգարանային ոլորտում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծումը: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ հիմնադրամի ստեղծումը նպատակ ունի նպաստելու Հայաստանում մշակույթի կառավարման արդյունավետության բարձրացմանը, աջակցելու պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը: Ներդրվող նոր գործիքակազմը հնարավորություններ կստեղծի իրականացնելու մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր՝ միաժամանակ նպաստելով հայկական մշակույթի միջազգայնացմանը: 

Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի տնօրենը, ողջունելով Հայաստանում իրականացվող ոլորտային լայնածավալ բարեփոխումները, պատրաստակամություն է հայտնել խորացնելու երկկողմ համագործակցությունը հատկապես «Մշակույթի զարգացման» հիմնադրամի  կարողությունների զարգացման, ինչպես նաև թանգարանների վերափոխման կոնցեպտների մշակման ուղղությամբ:

Մաթիաս Վեմհոֆի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Բեռլինի թանգարանային կղզում գտնվող Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանում  Հայաստանի հնագույն շրջանի պատմությանը նվիրված ցուցադրության կազմակերպման հնարավորությունը։

Ժաննա Անդրեասյանը գերմանական կողմին հրավիրել է Հայաստան՝ սեպտեմբերին ներկա գտնվելու Հայաստանի պատմության թանգարանում սպասվող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությանը, որն իրականացվում է Բրիտանական թանգարանի հետ համատեղ:

Քննարկվել են նաև Հայաստանի և Գերմանիայի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող այլ հարցեր: