Արագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըԷկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար. քրեական վարույթը դատարանում էԱպագան այսօր է՝ արդեն մուտք է գործել․ Փաշինյան (տեսանյութ)
Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյալին մահացած են գտել
Փաշինյանը հանդես է գալիս ասուլիսով․ ՈւղիղԳեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվելԻշխանությունը ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել. ԱբրահամյանՇիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինիՀետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ վկայականներԴատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար
Ավտովթար՝ Երևանում. Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» մակնիշի ավտոբուսները«Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը․ ՋավախյանՈւկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի. Թրամփ
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Տավուշի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՔամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով համապատասխան օգնությունՀակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնիցՌուսաստանի Խաբարովսկի երկրամասում անհետ կորած Մի-8 ուղղաթիռի բոլոր հինգ ուղևորները մահացել են Փաշինյանը փորձում է իր գործողություններով արժեզրկել Հայ Առաքելական Եկեղեցին. Արա ԱբրահամյանԱշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ» «Բա ոխ պիտի հանեին, բայց ոչինչ, ճտերն աշնանն են հաշվում». Դիանա Գասպարյանը մարտական է տրամադրված. «Իրավունք»Նոր մանրամասներ՝ վագոն-տնակի հրդեհումիցԵթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրըԲաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարելՖրանսիան հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կհարձակվի Եվրոպայի վրաՈւսումնասիրվում է մանկապարտեզից այգի երեխաների կյանքը վտանգելով ուղեկցելու դեպքըՔաղաքացիությունը՝ թանկովՔոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել«Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածուUNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանումԱրտակարգ դեպք է գրանցվել․ կրակը տարածվել է անասնագոմի ներսով, հրշեջները հասել են օգնության4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարումԸնդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու համարԳազամատակարարման անջատումներ են սպասվումԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարել Վանաձորում վթար է տեղի ունեցել, սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է Դիվանագիտական պատուհանը մնում է բաց. Մասուդ ՊեզեշկիանՍպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը «Ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական խաղերի կիզակետ. ադրբեջանագետ Երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Փաշինյանը Սյունիքի մարզպետին արձակուրդ է ուղարկում Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ադրբեջանը ձգտում է ստեղծել ՀՀ տարածքի հանդեպ միջազգայնորեն ճանաչված վեճի նախադեպՓյունիկը գանացի նորեկ ունիԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջՀայկական հետքը Բոլղարում․ օտարալեզու նորահրապարակ հետազոտության հետքերովՀՀ ՊՆ փոխնախարարը Լեհաստանի ՊՆ պետքարտուղարի հետ պաշտպանության հարցեր է քննարկել
Քաղաքականություն

Ֆրանսիացի ականավոր գործիչները դիմել են Մակրոնին՝ Ֆրանսիայի զինված ուժերը ՀՀ ուղարկելու խնդրանքով

Ֆրանսիացի մի շարք ականավոր քաղաքական և հանրային գործիչներ (շուրջ 100 գործիչ) դիմել են Մակրոնին՝ Ֆրանսիայի զինված ուժերը Հայաստան ուղարկելու խնդրանքով, հայտնում է Le Point-ը։ 

Նամակում նշվում է․ «Հայաստանի գոյատևումը վտանգված է, պարոն նախագահ։

Մենք՝ քաղաքական բոլոր ուղղությունների ընտրյալներս և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դիմում ենք Ձեզ՝ խնդրելով ուշադրություն դարձնել շատ ֆրանսիացիների և մարդու իրավունքների պաշտպանների մտահոգող չափազանց կարևոր իրավիճակին՝ Հայաստանի գոյությանը վերաբերող իրավիճակին: 

Մենք տեղյակ ենք այս հարցում Ձեր անձնական ներգրավվածության և Ֆրանսիայի մարդասիրական, քաղաքական և դիվանագիտական ջանքերի մասին, որոնք գործադրվում են նախագահական մանդատում ՝ օգնելու համար պանթուրքիզմին հավատարիմ ուժերի կողմից սպառնալիքների առջև կանգնած այս բարեկամ երկրին, որոնցից հիմնականներն այժմ կենտրոնացած են Բաքվում: 

Մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ այս պետությանը պաշտպանական նպատակով ռազմական օգնություն տրամադրելու նախաձեռնության համար, այդ թվում՝ որոշակի սպառազինության մատակարարման և մեր լավագույն ռազմաուսումնական հաստատություններում հայ զինվորների ուսուցման համար: 


Սակայն այդ ջանքերը կարող են բավարար չլինել Ալիեւի ռեժիմին ստիպելու հրաժարվել իր ծավալապաշտական եւ քրեական ծրագրերից: Ադրբեջանը, որը գազից և նավթից ստացվող եկամուտներով զգալի ռազմական առավելություն է վայելում, ինչպես նաև Թուրքիայի աջակցության շնորհիվ, այժմ առավել քան երբևէ հակված է ռազմականացնել իրավիճակը: Դա դրսեւորվում է այն լույսի ներքո, որ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության էթնիկ զտումը նրան հաջող է թվացել, իսկ ժողովրդավարության հանդեպ Հայաստանի բաց լինելը հանգեցրել է նրա մեկուսացմանը ավանդական ռազմավարական դաշնակից Ռուսաստանից։ 

Հայաստանի համար սա ստեղծում է վտանգավոր իրավիճակ, որը սպառնում է նրա գոյությանը՝ 1915 թվականի ցեղասպանությունից 100 տարի անց։ Նման սցենարի իրագործումն անկասկած աղետ կլինի մեր եղբայրների համար Հայաստանում, մի երկիր, որն այնքան մոտ է մեզ պատմությամբ ու արժեքներով։ 

Սա ծանր պարտություն կլինի մարդկության, հետևաբար՝ Ֆրանսիայի, Եվրոպայի և բոլոր այն երկրների համար, որոնք աշխատում են միջազգային իրավունքի պահպանման և ուժի նկատմամբ արդարության հաղթանակի համար։ Պարոն նախագահ, մենք կարծում ենք, որ իրավիճակը բավական լուրջ է Ձեր ուշադրությունը գրավելու համար։ Այնուամենայնիվ, քանի դեռ ամենավատը տեղի չի ունեցել, հույս կա: Մենք հավատում ենք, որ դեռ ուշ չէ վտանգը կանխելու համար՝ ի ցույց դնելով ավելի ուժեղ զորահավաքի օրինակ՝ ի աջակցություն Հայաստանի։

Ուստի, մենք կոչ ենք անում ֆրանսիացի զինվորականներին ուղարկել այս եղբայրական երկիր. խաղաղապահ զորախումբը, ցուցադրելով իր ներկայությունը, պետք է վախեցնի նրանց, որոնք պատրաստվում են վնաս հասցնել Հայաստանին: Մեր զինված ուժերն արդեն կատարում են խաղաղության պահպանման առաքելություններ և մարդասիրական աշխատանք բազմաթիվ երկրներում։ Մենք հավատում ենք, որ ֆրանսիացի զինվորականների ներկայությունն այս երկրում, ճանաչելով նրանց բացառապես խաղաղ առաքելությունը, կկարողանա հույս, համերաշխություն և ազատություն բերել և դրանով իսկ ամրապնդել մեր սեփական իմունային համակարգը տոտալիտարիզմի, խավարի և մեկուսացման դեմ: 

Շնորհակալություն ուշադրության համար և խնդրում ենք ընդունել, պարոն Նախագահ, մեր բարձրագույն հարգանքի արտահայտությունը»։