Ընտրություններից անմիջապես առաջ հայտնվում են ուժեր, որ իշխանության համար ձայներ են փոշիացնում. Առաքելյան Բայդենը ավելի լուրջ է վերաբերվում նախագահի մրցավազքից դուրս գալունՕլիմպիական խաղերի ընթացքում Փարիզում կգործի «Հայաստանի տունը» Ստեփանակերտի քաղաքապետի գործով որոշումը կհրապարակվի այսօր Հետ չեն կանչվել ռուսական արտադրության՝ախտածին սալմոնելաներ հայտնաբերված հավի ու հավի մսով կոտլետները Վիճաբանություն՝ Սյունիքում տասնյակների մասնակցությամբ․ դանակահարող աղջիկը և ևս 3 հոգի ձերբակալվել են «Սկսել ենք Մուֆասայի ծանոթացումը էգ առյուծների հետ»․ Երևանի կենդանաբանական այգի Թուրքիան բացահայտ ու անթաքույց իր կամքն է թելադրում Հայաստանին․ Արմեն Հովասափյան Դադարեցվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի լիազորությունները Ոչ թե արգելել են, այլ խնդրել. Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասին․ Sputnik Արմենիա Դեսպան Մկրտչյանը «խաղաղության խաչմերուկ»-ն է ներկայացրել Սալոնիկի նավահանգստի պատասխանատուին Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման պատճառը դեռ չի պարզվել «Կաջակցենք Հայաստանի ինքնիշխանությանը»․ ԱՄՆ ՄԶԳ-ն ամփոփում է երևանյան այցը Օկուպացված Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի է պայթել ՄՕԿ-ն իր կայքում կցուցադրի 2024 թվականի Օլիմպիական խաղերը Ռուսաստանի համար Սարչապետ գյուղի հայ-վրացական մասում որևէ նոր սահմանային նշան չի տեղակայվել. Բորիս Բարոյան․ ՀԺ Արամ Ա Վեհափառ Հայրապետը Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ է նշանակել Պապոյանն այցելել է Սյունիքի մի շարք համայնքներ՝ տնտեսության ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու Ադրբեջանական դրոշը՝ Կապանի օդանավակայանի վերնամասում (տեսանյութ) Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են ՄԹ-ում ՀՀ դեսպանության շենք, որը գնվել է 17 մլն ֆունտով (տեսանյութ) Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մասին հերթական վարույթի նախաքննությունը Առաջին ալիքը կցուցադրի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը (տեսանյութ) Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում․ Գագիկ Սուրենյան ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերըՀուլիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԴեֆիցիտ, որը լրացվում է տոտալ կոնֆորմիզմով․ Վահե Դավթյան1 օրում արձանագրվել է 15 վթար. 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել վնասվածքներՄանկական տակդիրների մեջ հայտնաբերվել են բորբոս և խմորիչ, որոնք առաջացնում են մաշկի գրգռվածություն և բորբոքումներԻրանը կկրկնապատկի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը. դեսպանԿանցկացվի Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադանԱյսօր երեկոյան կրկին սպասվում է անձրև և ամպրոպՊլասիդո Դոմինգոն ելույթ կունենա ՀայաստանումԱյրվել է մեքենա, երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոցՕտարերկրացու ներկայությունը ուժային կառույցներում արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս․ Ռոբերտ Մարգարյան (տեսանյութ)«Air Arabia»-ն պատրաստվում է արբիտրաժային հայց ներկայացնել Հայաստանի դեմ. պատճառը «Fly Arna»-ն էՄետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինՀայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում․ Իրանի դեսպանՎերացվել է Բագրատաշենի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (տեսանյութ)Թուրքիան բացահայտ ու անթաքույց իր կամքն ու ցանկություններն է թելադրում ՀՀ-ին՝ ի դեմս Նիկոլի
Հարբած «ռազբորկա» Ձորաղբյուրում. Բռնություն են գործադրել նաեւ ժամանած ոստիկանների նկատմամբ. 6 անձ ձերբակալվել է
Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 17-ին Սևանա լճի լողափնյա տարածքում
Հայտնի են ինքնաթիռի կործանումից զոհվածների անունները
Ավտոբուսի վարորդը շիշը նետել է ուղևորի վրա․ ոչ պատշաճ վարք դրսևորած վարքի համար նա ազատվել է աշխատանքից (տեսանյութ)Microsoft-ը հուլիսի 19-ի IT ձախողումն անվանել է պատմության մեջ ամենամեծը
Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ հանցագործության գործիք ինքնաձիգն ու կրակողը հայտնաբերվել են
Առաջին անգամ 2020-2024 թթ. ընթացքում նկատվել է սպիտակ արագիլների աղտոտվածության նվազում Արարատյան դաշտումՀայաստանի ու Աղվանքի պատմական տարածքները «յուրացրած» Ադրբեջանը խոսում է պատմական հողերից. ՇարմազանովԹրամփը հանրապետականների համագումարին է ներկայացել կնոջ և ընտանիքի մյուս անդամների հետ (տեսանյութ)
Հասարակություն

ԱՏՁՄ-ն իր մտահոգությունն է հայտնում gg ընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) իր մտահոգությունն է հայտնում gg ընկերության և ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
 
ԱՏՁՄ նպատակն է օժանդակել ՏՏ ոլորտի զարգացմանը։ Այս նպատակի իրագործման համար ԱՏՁՄ-ն կարևորում է “պետություն և ՏՏ համայնք” արդյունավետ համագործակցությունը և աջակցում է այդ համագործակցության զարգացմանը։ Միևնույն ժամանակ ԱՏՁՄ-ն կարևորում է բիզնեսի իրականացման ընթացքում օրինականության սկզբունքի պահպանումը, իսկ դրա խախտման (և խախտման հաստատման) դեպքում՝ համապատասխան հետևանքների կիրառումը:
 
ՏՏ համայնքի անդամներից է gg ընկերությունը, որը հայկական բիզնեսի հաջողված օրինակներից է։ Այն իր տասնամյա գործունեության ընթացքում ոչ միայն դարձել է հայկական շուկայի ակտիվ դերակատարներից մեկը, այլև ընդլայնել է իր գործունեության աշխարհագրական տարածքը այլ երկրներ:
ԱՏՁՄ-ն մտահոգիչ է համարում gg ընկերության և ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, դրանք գնահատում իբրև վատ ազդակ ՏՏ համայնքին և ՏՏ բիզնեսի հետագա զարցմանը՝ հետևյալ հիմնական պատճառներով՝
 
Ժողովրդավարական հասարակության կայացման գործընթացում կարևոր դեր է խաղում խոսքի ազատությունը և կարծիքը ազատ արտահայտելու իրավունքը։ Կայացած բիզնեսի ներկայացուցիչների կողմից ազատ կարծիքի արտահայտման հնարավորությունը նպաստելու է պետության և ժողովրդավարական հասարակության կայացմանը։ Իսկ կարծիք արտահայտելու համար քաղաքական ճնշման տպավորություն թողնող գործողությունները ոչ միայն խոչընդոտում են բիզնեսին, այլ նաև հանգեցնում են նրան, որ հասարակության ամենաստեղծարար հատվածներից մեկը զգալու է իրեն ձայնազուրկ, ինչն էլ միայն վնասելու է ժողովրդավարական պետության կայացմանը։
 
Ավելին, պետք է հստակ տարանջատել ընկերության հիմնադրին և ընկերությանը։ Դրանք տարբեր սուբյեկտներ են, իսկ հիմնադրի կարծիքը կամ արտահայտած տեսակետը չպետք է պատճառ դառնա բիզնեսի գործունեությանը որևէ կերպ խոչընդոտելու համար։
 
Այսուհանդերձ, այն հանգամանքը, որ դեռևս 2023 թվականին հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական գործողություն է կատարվում 15.06.2024 թվականին, gg ընկերության հիմնադրի կողմից սոցիալական մեդիայով արված հայտարարությունից անմիջապես հետո, առնվազն տեղիք է տալիս կասկածելու, որ gg ընկերությունում ձեռնարկված քննչական գործողությունները՝ խուզարկության տեսքով, հանդիսանում են gg ընկերության հիմնադրի հայտարարության հետևանք, և առկա է քաղաքական ենթատեքստ։
 
Արդյունքում տուժում է gg ընկերությունը։ Մասնավորապես, բարձրացած աղմուկը վնասում է gg ընկերության գործարար համբավին, իսկ ձեռնարկված խուզարկության արդյունքում գույքի (hամակարգիչներ և հեռախոսներ) առգրավումը խաթարում է տարիներ շարունակ խոշոր հարկատուների ցուցակում ընգդրկված ընկերության բնականոն աշխատանքը։
 
Տեղի ունեցածը ՏՏ համայնքի կողմից ընկալվում է որպես բացասական ազդակ և կարող է լուրջ խոչընդոտ դառնալ թե Հայաստանի ՏՏ ոլորտում արդեն իսկ գործող ընկերությունների հետագա գործունեության և թե ՀՀ-ն որպես նոր աշխարհագրական տարածք դիտարկող ներդրողների համար։
 
Այս տեսանկյունից, համապատասխան պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ոչ միայն ընտրովի արդարադատության իրագործման, այլև առհասարակ վնասել բիզնես միջավայրի զարգացմանը և նոր ներդրումների ներգրավմանը։