Կիևի «Դինամոն» հրաժարվել է սեղմել սերբական ակումբի ֆուտբոլիստների ձեռքը Երևանում «Opel»-ի վարորդը քաղաքացուն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, ապա զենքը պահել նրա ուղղությամբ ԲՏԱ նախարարն այցելել է Պոլիտեխնիկական համալսարան՝ շնորհավորել պատվավոր հորիզոնական զբաղեցնելու համար Իսրայելը կարող է ժամանակավորապես դուրս բերել զորքերը ԳազայիցԼևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Փառքի սրահում ՌԴ քաղաքացուն առևանգել են, տարել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկը և հարազատներից 650.000 դոլար պահանջել Ռուսաստանը դժգոհ է ԻսրայելիցՆախագահը ներկայացրել է քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները Երևանում «Hyundai Elantra»-ը պայթել է․ վիրավորին օգնության է հասել ավտոբուսի վարորդը Տեղի է ունեցել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական նիստ Բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթեց Մոլդովային Ադրբեջանցիները հնձել են կիրանցեցիների ցանած հացահատիկը Խաղային կախվածությունը նույնպես հիվանդություն է, որն ունի բուժման կարիք. ԱՆ (տեսանյութ) Մարդիկ, որոնք մեկ օր բանակում չեն ծառայել, զբաղված են բանակի ռեֆորմներով. Արշակ Կարապետյան Ռուսաստանը պատրաստ է օգնել Վրաստանին կանխել հեղաշրջումըՓրկարարներին հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը (տեսանյութ) Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին Երևան-Քիշնև չվերթի շուրջ 50 ուղևորի թույլ չեն տվել մեկնել․ «FlyOne»-ը մեկնաբանել է Բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Շիրակի մարզում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ «Երևանի օդանավակայանում ռուսների իրավունքները ոտնահարվում են». Ֆադեևը դիմել է դեսպան Հարությունյանին Արարատի մարզում բախվել են «Howo»-ն և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր Սրբազանը մասնակցում է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ) Դադարացվել է «Մեգա թրեյդ»-ի գազաբենզալցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունը Սարգիս Խանդանյանն ընդունել է Գերմանիայից ժամանած լրագրողներին Երկու քաղաքացի նավակով ափից մոտ 30 մ հեռացել են և չեն կարողացել վերադառնալ Պետք է արդյոք Բաքու մեկնել, երբ ՊՆ կգա ԱՄՆ խորհրդատուն, հայ-ամերիկյան հաջորդ զորավարժության մասին Պապոյանը և Նացվլիշվիլին անդրադարձել են Հայաստանի տնտեսական աճի ռազմավարությանը Կարևորել եմ ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` ՀՀ-ում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը․ ԱԽՔ Երևանում կրկին էլեկտրական ենթակայան է այրվում. Կենտրոնում լույս չկար Հուլիսի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՊարեկները ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Երևան քաղաքի վարչության ենթակա բաժիններ են տեղափոխել 14 անձիԵ՞րբ ադրբեջանցիներին կտեսնենք Երևանում․ Ալիևը պատմել է, թե ինչ «դժվար փոխզիջումներ» են սպասվում Հայաստանին․ Բենիամին Մաթևոսյան Չզարմանաք, եթե այդ ֆրանսիական «Բաստիոնները» տեսնեք ոչ թե մարտի դաշտում, այլ Հայաստանի քաղաքներում՝ ցույցեր ցրելիս․ ՎրթանեսյանՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներովՀայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ․ Մեթյու ՄիլերԼոգասենյակի ջրահեռացման կափարիչը` Երևանի փողոցներում, էլիտար շենքերի դիմաց (տեսանյութ)Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԹիերի Ռիբոն ՀՀ ՄԻՊ-ի հետ հանդիպմանը վերահաստատել է ԿԽՄԿ-ի հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցումԴեմոկրատների սպառնալիքի ներքո է Ջո Բայդենը դուրս եկել նախագահական մրցավազքից. The New York PostԹումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել է ինքնագլոր վարող երիտասարդի ուղղությամբՃանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվիՆիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը
ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է, ամերիկացի ինչ պաշտոնյա է աշխատելու ՀՀ ՊՆ-ում
ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանի միջոցով երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ. Cumhuriyet
Գերասիմ Վարդանյանի նկատմամբ հարուցված քրգործն ի սկզբանե հստակ քաղաքական ուղղորդում է ունեցել․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Աղվան Հովսեփյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն
Արմեն Գրիգորյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանըԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կարող եք ընտրել հետևյալ երեք հնարավորություններից որևէ մեկը
Հասարակություն

Դիվերսանտներ Գուլիևն ու Ասգերովը՝ Բաքվի հայասպան քաղաքականության կենդանի վկաներ

Ադրբեջանական հերթական դիվերսիոն խումբը, որի անդամներն էին Դիլգամ Ասգերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը, 2014 թվականի ամռանը ներխուժել էր Արցախի Քարվաճառի շրջան, սպանել 17-ամյա Սմբատ Ցականյանին, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, վիրավորել նրա կնոջը՝ Կարինե Դավթյանին: Դիվերսիոն խմբի ձերբակալման ժամանակ Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել էր: Դատավարության արդյունքում Ասգերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։

«Հանցագործների ձերբակալումից հետո Բաքուն հորինեց կեղծ պատմություն այն մասին, թե ադրբեջանցիները Քարվաճառ էին գնացել «իրենց պապերի գերեզմաններին այցելելու և գերեվարվել են հայկական կողմից»: Ասգերովին ու Գուլիևին հայ ռազմագերիների հետ փոխանակելուց հետո (2020 թ․) «պապենական գերեզմաններ այցելելու» այդ միֆը հօդս ցնդեց, երբ դիվերսանտներից Շահբազ Գուլիևը 2022 թ. մայիսին Xural TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենց Քարվաճառ է ուղարկել այն ժամանակվա փոխվարչապետ, «Փախստականների կոմիտեի» նախագահ Ալի Հասանովը:

«Մենք Քելբաջար (Քարվաճառ) ճանապարհ ենք ընկել Ալի Հասանովի աշխատասենյակից։ Ձեռքներս զենք, նռնակ տվեցին ու ճանապարհեցին: Մինչ այդ` ես հրաշալի կյանք եմ ունեցել, խանի նման եմ ապրել: Ինձ զանգեցին, ասացին՝ «դու պետք ես պետությանը» ու ուղարկեցին: Ինձ մենակ էին ցանկանում ուղարկել: Ասացի՝ Դիլգամն այդ տեղերը լավ է ճանաչում: Այդ ժամանակ Դիլգամը բռնված էր. Շամքորում ոստիկանություն էր ընկել և բանտում էր: Նրան բերեցին՝ որպես ուղեկից: Հասան Հասանովն էլ մեզ հետ եկավ»,-ասել է նա:

Գուլիևը նաև պատմել է, որ 1992 թվականից ի վեր իրենք պարբերաբար, Ադրբեջանի պաշտպանության նախարարության գիտությամբ, դիվերսիոն գործողություններ են իրականացրել հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Գուլիևի այս աղմկահարույց հայտարարություններից հետո Ալի Հասանովը միանգամից հերքել էր իր առնչությունը՝ դիվերսիայի կազմակերպմանը։

«Զանգեք Դիլգամ Ասգերովին, նրանից հարցրեք, նա կասի. Շահբազ անունով մարդու չեմ ճանաչում, երբևէ նրա դեմքը չեմ էլ տեսել: Նրա հետ ոչ մի կապ չունեմ»,- հայտարարել էր Հասանովը:

Զավեշտալին այն է, որ «Շահբազ Գուլիևին չճանաչող» Հասանովը հենց ինքն էր զբաղվում Գուլիևին ու Ասգերովին Ադրբեջան վերադարձնելու հարցերով: Ավելին՝ երկիր վերադառնալուց հետո Ասգերովը նաև հանդիպել է Հասանովի հետ: Ըստ էության՝ նրանց միջև շփումները շարունակվել են, և արդյունքում Ասգերովը շատ արագ արձագանքել է Հասանովի կոչին՝ Շահբազ Գուլիևին մեղադրելով հայերի լրտեսը լինելու մեջ, իսկ Հասանովին՝ անվանելով «հայրենասեր ու պարկեշտ մարդ»: «Ալի Հասանովը զենք, նռնակ ունի՞: Զենքերը՝ ինքնաձիգը, նռնակը, հրացանը, իմն են: Ադրբեջանի լրագրողների առջև կարող եմ ապացուցել, թե որտեղից եմ ձեռք բերել. փաստեր ունեմ»,- տեսաուղերձով Հասանովին էր պաշտպանել Ասգերովը:

Ընդ որում՝ սա Ասգերովի կողմից Գուլիևին թիրախավորող առաջին հայտարարությունը չէ: Այս երկու հանցագործները սկսել են միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել, տարբեր վարկածներ պատմել երրորդ հանցագործի՝ Հասան Հասանովի մահվան առնչությամբ: Ասգերովն անգամ հայտարարել էր, որ Շահբազ Գուլիևը Հասանովին սպանելու մտադրություն է ունեցել։ «20 անգամ Ղարաբաղ եմ գնացել: Մի անգամ Շահբազին տարա, մեզ ծախեց, Հասանին էլ սպանեց»,-հարցազրույցի ընթացքում նշել էր Ասգերովը՝ խոսոտովանելով, որ բազմիցս դիվերսիաներ է իրականցնել:

Այս առնչությամբ հարցազրույցներից մեկում մանրամասներ է ներկայացրել նաև Դիլգամ Ասգերովի որդին՝ Քուրդօղլու Ասգերովը՝ նշելով․ «1999 թվականին մեր բարեկամ Ռաֆիի հետ է մեկնել Ղարաբաղ. 2005-ին մեկ անգամ Շահբազ Գուլիևին է տարել Ղարաբաղ: 2007 թ. հունիսին նա միայնակ է գնացել մեր բռնազավթված տարածքներ: Նույն տարվա սեպտեմբերին երկու հոգու է իր հետ տարել: Այդ այցից ողջ-առողջ հետ են վերադարձել: 2009-2010 թթ․ էլ են գնացել: 2010 թ. Մուբարիզ Իբրահիմովը նահատակվեց: Հայրս երկու խմբով գնաց բռնազավթված Ղարաբաղ: Մի խումբը հայրս էր ղեկավարում, մյուսը՝ նահատակ Ֆարիդ Ահմեդովը: Նրանց նպատակը կենդանի մարդ բերելն էր՝ Մուբարիզ Իբրահիմովի դիակի հետ փոխանակելու համար։ Ափսոս Ֆարիդ Ահմեդովի խումբը շրջափակման մեջ ընկավ[1]: Հորս գլխավորած խումբն էլ ողջ-առողջ հետ վերադարձավ: 2014-ին գնալիս էլ գերի է ընկել: Առաջինը Շահբազին են բռնել, նա էլ ամեն ինչ պատմել է, ասել է, որ Դիլգամ Ասգերովն ու Հասան Հասանովն էլ են այնտեղ»։

Ըստ էության՝ Ադրբեջան վերադառնալուց հետո հանցագործները իրենց դիվերսիայի ձախողման համար սկսել են արդարացումներ փնտրել, մեկը մյուսին մեղադրել՝ միաժամանակ բացահայտելով ճշմարտությունը: Մյուս կողմից՝ դիվերսանտները բազմիցս դժգոհել են, որ իրենց ստացած գումարը ոչ մի կարիք չի հոգում: Այս առումով՝ Շահբազ Գուլիևը նաև բողոքի ակցիա է անցկացրել: «Պարտքերս շատ են, փակել չեմ կարողանում, քանի որ ոչ մի տեղից եկամուտ չունեմ»,- բողոքել է Գուլիևը, որը ցանկանում է, որ պետությունն իրեն վետերանի ու հաշմանդամի կարգավիճակ տա, բայց՝ ապարդյուն:

Պետական աջակցությունից զրկված լինելու արդյունքում Գուլիևը պատմում է այն գաղտնիքները, որը Բաքուն համառորեն թաքցնում էր: Այս համատեքստում Գուլիևն ու Ասգերովը Բաքվի իշխանությունների համար գլխացավանք են: Ադրբեջանին ավելի ձեռնտու կլիներ, որ նրանք մահացած լինեին, այդ դեպքում գործի կդրվեր զոհի ու հերոսի կերպարներ կերտելու մեխանիզմը, իսկ այս պարագայում՝ նրանք Բաքվի հայասպան քաղաքականության կենդանի ու անցանկալի վկաներ են»,-նշված է հոդվածում: