Ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի սխեմային Հայտնի պատգամավորներ ունեինք, ասում էին` ես հարուստ չեմ, կինս է հարուստ, վա՞տ ա թափանցիկությունը (տեսանյութ) Լույս չի լինի Երևանում և 8 մարզումՊուտինը և Սի Ցզինպինը տեսակոնֆերանս են անցկացրելՄաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2025-ի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ. ՊԵԿԱրմավիրում բացահայտվել է փայտանյութի և փաստաթղթի տվյալի անհամապատասխանությունՓաշինյանի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի Դոլարն ու եվրոն թանկացել են. նրանց է միացել ռուբլինՀասանովը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել, որին արժե ուշադրություն դարձնել՝ չմոռանալով, որ հիմա թnւրք-ադրբեջшնական համատեղ զnրավարժություններ են անցկացվում. ՀայրապետյանԻրանը պատրաստ է բանակցություններ սկսել Թրամփի հետ. Իրանի ԱԳՆՍևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2,800կգ ձուկ է առգրավվելԵրևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվելԴոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ
Խառնվել են իրար. մեկը մետրո ա նստում, էն մյուսը 150 հազար դոլարանոց Lexus-ից գրառումներ ա անում, ԿԳԲ -ն ա խառնվում. Մարության (տեսանյութ)
Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան
Կայցելեմ Երևան. Լավրովն արձագանքել է Միրզոյանի հրավերին
Բանկ եմ զանգել. Փաշինյանը ճշտում է, թե ավանդից ինչքան փող է կուտակել (տեսանյութ)Նարեկ Մալյանը փաբ-ակումբ է հիմնելԷջմիածնում տղամարդը իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. նա ձերբակալվել էՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, դա ձեռնտու կառույց է. Ալեն ՍիմոնյանՕպերատորին թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ, ոստիկանություն են կանչել. լրագրողն ահազանգում է (տեսանյութ)
Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
Հիմա էլ ծնողները բանակ ներքնաշոր են ուղարկում. ինչո՞ւ է այդպես. Դանիելյանը՝ Արման Սարգսյանին (տեսանյութ)Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով
Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան․ «Ինտեր»-ը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվԽոշոր հրդեհ Թուրքիայում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ, քաղաքացներին ցուցաբերվել է օգնությունՆախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով
Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, ժողովու'րդ, սա սուտ է. Մարության (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանն արժանացել է Կոմիտասի անվան ոսկե մեդալի (տեսանյութ)Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում. տարհանվել է 117 սան և 29 աշխատակիցՍիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներԴոնալդ Թրամփը չեղարկել է Ջո Բայդենի ստորագրած 78 որոշումՔՊ-ն ու «Հանրապետությունը» չմասնակցեցին ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեցՀրդեհ՝ Մասիսի երկաթուղային կայարանումԱյսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունըՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիրԻքիբիր և քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան
Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացումն ապահովում է Արամ Սարգսյանի ավագանին. «Փաստ»Լուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է. «Հրապարակ»0.9 հա մակերեսով ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. ՓաշինյանՖեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ»Սա ուրիշ Փաշինյան է». վարչապետը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին. «Հրապարակ»Ո՞ւմ նախաձեռնությունն է Արշակ Կարապետյանի, Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի մասնակցությամբ խորհուրդ ստեղծելու գաղափարը. «Փաստ»Հայտնի է ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի անունըՏոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»
Հասարակություն

Պատգամավորներին ներկայացվել է ՀՀ զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծը

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) աջակցությամբ հունիսի 18-ին պատգամավորների համար կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագծի քննարկմանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հայտնել է, որ փաստաթուղթը մի քանի անգամ քննարկվել է ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ գործադիր մարմնի կազմակերպած աշխատանքային քննարկումների ժամանակ: Հերիքնազ Տիգրանյանի տեղեկացմամբ այս պահին փաստաթուղթը պաշտոնապես գտնվում է գործադիր մարմնում՝ շրջանառության մեջ, եւ գրեթե ամբողջացված է վերջին լրամշակումներով: Այս աշխատանքային քննարկումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորները կարող են իրենց առաջարկները ներկայացնել հանձնաժողովին կամ գործադիր մարմնին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի խոսքով փաստաթուղթը քաղաքականության տեսլականն է՝ հստակ սահմանումներով, չափորոշիչներով եւ ձեւաչափով: Այն ոչ միայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, այլեւ Կառավարության փաստաթուղթն է, որի վրա աշխատել են մի շարք նախարարությունների աշխատակիցներ:

Ըստ նրա՝ ՀՀ զբաղվածության ռազմավարության ծրագրի առանձնահատկությունն այն է, որ վերջինս երկար քննարկվել է թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս՝ ներգրավելով Աշխատանքի միջազգային կազմակերպության, Համաշխարհային բանկի, այլ միջազգային եւ տեղական կառույցների փորձագետների: Փոխնախարարի խոսքով փաստաթուղթը միտված է ոչ միայն զբաղվածության նեղ ընկալման խնդրի լուծմանը, այլեւ տնտեսության զարգացմանը: «Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել «Ամերիա» ՓԲԸ-ի և Սիվիտտա Արմենիայի մեր գործընկերներին, որոնք լուրջ ներդրում կատարեցին այս ծրագիրը մշակելիս»,- նշել է Ռուբեն Սարգսյանը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը տեղեկացրել է, որ քննարկումը կազմակերպվել է ՄՀԻ-ի «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում: «Մենք առաջնահերթություն ենք տալիս միջգերատեսչական համագործակցությանը, հաղորդակցությանը, ներառական մասնակցային քաղաքականության մշակմանը: Միջազգային հանրապետական ինստիտուտն ուրախ է աջակցելու Զբաղվածության ռազմավարական ծրագրի քննարկմանը, որը երկրի համար կարեւոր ռազմավարական փաստաթուղթ է: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել խորհրդարանին եւ նախարարությանը՝ արդյունավետ համագործակցության համար»,- ասել է Ջեյմս Դե Ուիթը:

«Ամերիա» ՓԲԸ-ի և Սիվիտտա Արմենիայի ներկայացուցիչներ Տիգրան Ջրբաշյանը և Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել են ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագիծը, պատասխանել պատգամավորների հարցերին: