Բայդենի նախկին օգնականը աջակցություն է հայտնում գործարար Սամվել ԿարապետյանինՊատերազմի աշխարհագրությունը մեծանում է, իսկ Փաշինյանը շարունակում է «ռմբակոծել» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին. ՍուրենյանցՄեծ հանրահավաք. միավորվել Արցախի շուրջ եւ Արցախի հարցը դարձնել համահայկական օրակարգ20-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բաժինՕտարերկրյա քաղաքական ու հասարակական գործիչները շարունակում են աջակցել Սամվել ԿարապետյանինԻրանը լայնածավալ գործողություն է սկսել՝ ուղղված Կատարում, Բահրեյնում և Իրաքում ամերիկյան բազաների դեմՀետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայությունումԿտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից․ ՓաշինյանԻրանը հարվածել է Իրաքում գտնվող ԱՄՆ ուժերինԻրանը հարվածներ է հասցնում Կատարին, 6 հրթիռ է արձակել ամերիկյան բազաների ուղղությամբՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամՔաթարն ու ԱՄԷ-ն փակում են իրենց օդային տարածքըԻնչ կորուստներ են ունեցել Իրանն ու Իսրայելը՝ պատերազմի մեկնարկից ի վերՀայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբԻրանը ցանկանում է դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետԲաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունիցՍամվել Կարապետյան, սփյուռքը Ձեզ հետ է․ Մոսկվայի կենտրոնում Սամվել Կարապետյանի նկարն են փակցրելՄենք խոսում ենք ծիրանի մասին, դուք մեկնաբանում եք կարկանդակ․ Աննա Հակոբյանը մտահոգվել էԻրանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կհարձակվի ԱՄՆ ռազմական օբյեկտների վրաԶելենսկու դեմ մի քանի մահափորձեր են նախապատրաստվելՎահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՍթարմերը և Թրամփը քննարկել են Իրանի հետ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունըՓյունիկը հայտարարել է նոր ձեռքբերման մասին18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինԼրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպանՉեխիայի փոխվարչապետին ներկայացվել են ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումներըՀՀ ԿԲ-ն կարող է խստացնել քաղաքականությունը Մերձավոր Արևելքի իրավիճակի պատճառով. ԵԱԶԲԱնցած 3 օրում գրանցվել է 42 ավտովթար, 3 մարդ մահացել է․ ամփոփում7 տարի է` համաներում չի եղել, քրեակատարողական հիմնարկներն էլ խիստ ծանրաբեռնված են. ԱբրահամյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատ քաղաքում, Երևանի որոշ հասցեներում հունիսի 25-ինԻ՞նչ անել, երբ հաստատվի, որ ճառագայթային ամպ է մոտենում․ Նիկոլայ ԳրիգորյանՀայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբԱՄՆ-ն տեղեկացել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների նախապատրաստման մասինՓաշինյանն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցերՀուլիսի 24-ին լույս չի լինի
Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետը
«Ոսկե ծիրան»-ի պատվո հյուրն է իրանական նոր կինոյի հիմնադիր դասականներից Ամիր ՆադերինՓաշինյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանում էսթետիկ ներարկումներ իրականացնողները վերջին տարիներին զգալիորեն ավելի երիտասարդներն են. հնարավոր ռիսկերՊետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում (տեսանյութ)Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան ենթարկվել է հարձակմանԵրևանը ներառված է աշխարհում ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների ցանկումՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆԼիահույս եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում. Փաշինյանը` Լյուքսեմբուրգի վարչապետինԱմերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգինԹեհրանի պատասխանի ժամանակն ու մասշտաբը կորոշեն երկրի զինված ուժերը. Ամիր Սաիդ ԻրավանիԵրևանում «Samand» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նախաձեռնվել է քրվարույթԱռաջարկվում է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին զրկել մանդատից
Հասարակություն

Պատգամավորներին ներկայացվել է ՀՀ զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծը

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) աջակցությամբ հունիսի 18-ին պատգամավորների համար կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագծի քննարկմանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հայտնել է, որ փաստաթուղթը մի քանի անգամ քննարկվել է ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ գործադիր մարմնի կազմակերպած աշխատանքային քննարկումների ժամանակ: Հերիքնազ Տիգրանյանի տեղեկացմամբ այս պահին փաստաթուղթը պաշտոնապես գտնվում է գործադիր մարմնում՝ շրջանառության մեջ, եւ գրեթե ամբողջացված է վերջին լրամշակումներով: Այս աշխատանքային քննարկումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորները կարող են իրենց առաջարկները ներկայացնել հանձնաժողովին կամ գործադիր մարմնին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի խոսքով փաստաթուղթը քաղաքականության տեսլականն է՝ հստակ սահմանումներով, չափորոշիչներով եւ ձեւաչափով: Այն ոչ միայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, այլեւ Կառավարության փաստաթուղթն է, որի վրա աշխատել են մի շարք նախարարությունների աշխատակիցներ:

Ըստ նրա՝ ՀՀ զբաղվածության ռազմավարության ծրագրի առանձնահատկությունն այն է, որ վերջինս երկար քննարկվել է թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս՝ ներգրավելով Աշխատանքի միջազգային կազմակերպության, Համաշխարհային բանկի, այլ միջազգային եւ տեղական կառույցների փորձագետների: Փոխնախարարի խոսքով փաստաթուղթը միտված է ոչ միայն զբաղվածության նեղ ընկալման խնդրի լուծմանը, այլեւ տնտեսության զարգացմանը: «Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել «Ամերիա» ՓԲԸ-ի և Սիվիտտա Արմենիայի մեր գործընկերներին, որոնք լուրջ ներդրում կատարեցին այս ծրագիրը մշակելիս»,- նշել է Ռուբեն Սարգսյանը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը տեղեկացրել է, որ քննարկումը կազմակերպվել է ՄՀԻ-ի «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում: «Մենք առաջնահերթություն ենք տալիս միջգերատեսչական համագործակցությանը, հաղորդակցությանը, ներառական մասնակցային քաղաքականության մշակմանը: Միջազգային հանրապետական ինստիտուտն ուրախ է աջակցելու Զբաղվածության ռազմավարական ծրագրի քննարկմանը, որը երկրի համար կարեւոր ռազմավարական փաստաթուղթ է: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել խորհրդարանին եւ նախարարությանը՝ արդյունավետ համագործակցության համար»,- ասել է Ջեյմս Դե Ուիթը:

«Ամերիա» ՓԲԸ-ի և Սիվիտտա Արմենիայի ներկայացուցիչներ Տիգրան Ջրբաշյանը և Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել են ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագիծը, պատասխանել պատգամավորների հարցերին: