Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն կժամանի Հայաստան
Ծաղկաձորում կվադրոցիկլ է կողաշրջվել. կա 2 զոհ, 2 վիրավոր
Ջրհեղեղ Ավստրալիայում. կան զոհեր և անհետ կորածներ105 հեռախոսահամարը ներկա պահին չի սպասարկում. Երեւանի քաղաքապետարան
590 հազար դոլարի գողությունը կազմակերպել է Գոռ Թադևոսյանը. սիլիկոնե դիմակ է օգտագործվել. Armlur
Զանգակատուն գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վարորդը հիվանդանոցում մահացել է Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Արսենյանը
Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ
Շուշան Փաշինյանն ավարտել է Գերմանիայի UWC Robert Bosch college-ըՈւկրաինան մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի Դաշնության մի շարք մարզերի վրաԱրմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառըԳործող իշխանության դեմ պայքարի հելածներից մի մասն ակնհայտորեն ոչ թե Նիկոլի հեռացման վրա է աշխատում, այլ՝ իրենց տեղը «արևի տակ» գտնելու համար․ ԱբրահամյանՔննիչը որոշում է կայացրել Անի Խաչատրյանի հայտնի հայտարարության մասով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌԴ-Ադրբեջան հարաբերություններում վիճակն այն աստիճանի վատ է, որ Բաքվին ուղղված կիսաաղերսական գրառում է կատարել անձամբ Դուգինը․ Ոսկանյան
590 հազար դոլարի հաշփտակության դեպքը բացահայտվել է. ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունք
Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ն Իտալիայի չեմպիոնի տիտղոսը զիջեց «Նապոլի»-ին Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը և նոր բիզնեսներ է գնում. «Ժողովուրդ»
Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը
«Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հերթական դեպքը․ Դավթաշենում ձերբակալվածներից մեկը 30-ամյա կին էՈստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել էՀնդկաստանում հորդառատ անձրևները, կարկուտը և կայծակը 56 մարդու կյանք են խլելՊաշտոնյաների կողմից շահերի բախման դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը 8.5 տոկոսով աճել է. «Ժողովուրդ»Բյուջեից տարօրինակ ծախսեր` Իջևանի առևտրային կազմակերպությանը. «Հրապարակ»Ռուսաստանն ակտիվանում է Հարավային Կովկասի ուղղությամբ. «Փաստ»«Փորձանք» է կախվել Էջմիածնի գլխին. ՔՊ-ում միամտաբար կարծում են, թե «բոմբ» թեկնածու է.  «Հրապարակ»Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել. ԿԿՀ-ն ուսումնասիրել է «Ժողովուրդ» օրաթերթի հորդվածի իսկությունը. «Ժողովուրդ»Զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում. «Փաստ» ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված. «Հրապարակ»․Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է գրանցվել«Սեւ բերդի մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես…». Սամվել Բալասանյանի որդիԿոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա. «Հրապարակ»Խառն են, շատ խառն են. «Փաստ»Վթար Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում. կա տուժածԵղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը կդադարեցվի. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանի «պահանջները չեն բավարարվել». «Ժողովուրդ»Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ» Փնտրվում է թեկնածու. «Հրապարակ»Թեհլիրյանը զգետնեց Ցեղասպանության գլխավոր պատասխանատուին և անմահացավ ազգային հիշողության մեջՌուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրական եզրակացությունը ստեղծում է վտանգավոր նախադեպՕմանի ԱԳ նախարարը մեխանիզմներ է առաջարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի հասնելու համարՆեմեսիս գործողության թիրախում հայտնվեցին Ցեղասպանության` անպատիժ մնացած կազմակերպիչներըԹուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնըԱնչելոտին հաստատել է՝ Ալոնսոն կգլխավորի ՌեալըԵվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի արդյունքներըՇարունակվում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինաշխատանքներըԻշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն է փաթեթավորել․ Տիգրան ԱբրահամյանՄոնրեալի Սուրբ Հակոբ ազգային վարժարանը շարունակում է պահպանել մայրենի լեզուն և ազգային ինքնությունըԸնտրություններին ընդառաջ հասարակության վրա պետք է «վաճառի» նաև եվրոինտեգրման թեմանՀերթական ողբերգական դեպքը՝ Երևանում նոր կառուցվող էլիտար շենքում
Քաղաքականություն

Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը

Վերջին շրջանում ՀՀ իշխանության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախակիացել է արցախցիների հասցեին անընդունելի խոսույթն, ինչը որոշ շրջանակներում  էլ ավելի է բորբոքում հակաարցախյան տրամադրություններ։ Այս մասին ասված է  «Մենք կանք» նախաձեռնության հայտարարության մեջ։

Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարվածն ընդունել է որպես անձնական ցավ, պետական բարձր պաշտոններ զբաղեցնողների շարքերում կան այնպիսիք, որ հանդիմանում  են արցախցիներին իրենց տունն ու հողը լքելու մեղադրանքով, որտեղ ապրել են հազարամյակներով։ Իրավիճակի անհեթեթությունը նրանում է, որ հենց ներկա իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունն է արցախյան հիմնահարցը  հանգեցրել նման հանգրվանի։  Շարունակելով կեղծիքի ու ստի քարոզչությունը, Փաշինյանը հայտարարում է, որ դեռ 2018թ.֊ին գիտեր` Ղարաբաղը չի կարող Հայաստանի մաս կազմել, չնայած որ  2019֊ին Ստեփանակերտի հրապարակում հնչեցրել է «Արցախը Հայաստան է ու վերջ»։

Հայտարարելով, թե արցախցիների ելքի բուն նպատակը Հայաստանում իր իշխանության տապալումն էր կամ, որ հայկական Արցախը Հայաստանը  «Ռուսաստանի գուբեռնիա» դարձնելու ուղիղ ճանապարհ է, Փաշինյանը հերթական անգամ ցուցադրում է ոչ միայն իր մակերեսային պատկերացումները ղարաբաղյան հակամարտության շուրջ, այլ նաև գիտակցաբար խեղաթյուրում է պատմությունն ու արցախյան խնդրի էությունը։ Այսօր հարցականի տակ է դրվում ոչ միայն արցախցիների ապագան, այլ նաև արդեն անցյալը։ Արժեզրկվում են մեր հաղթանակներն ու ձեռքբերումները, ամենաբարձր ամբիոններից փորձում խոցել մեր արժանապատվությունն ու պատիվը։ Հայաստանի իշխանությունների չհաշվարկված ու անհեռանկարային քաղաքականությունը` կապված արցախցիների քաղաքացիության, ազատ տեղաշարժի, փաստաթղթավորման հետ, ինչպես նաև բնակարանային ծրագրերի նախագծերի առաջարկումն` առանց հաշվի առնելու բուն արցախցիների տեսակետները, վիժեցնում են մեր ներկայի ու ապագայի շուրջ երկխոսելու կարևորությունը։

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունն իր վրդովմունքն է հայտնում բազմակողմ խտրական փաստերի, արցախցիների բազում խնդիրների լուծման տորպեդահարման փորձերի շուրջ, ինչպես նաև Ադրբեջանի նկրտումներին` միջազգային քաղաքական օրակարգից արցախյան հիմնախնդրի դուրս մղմանը Հայաստանի իշխանությունների օժանդակ քաղաքականության առնչությամբ։ Մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ տարբեր մակարդակներում արվում է արցախցիների համար, սակայն գտնում ենք, որ արցախյան խնդրի նշաձողի իջեցումը մինչև  արցախցիներին ֆինանսավորելու թեմա, անթույլատրելի է։

Մենք կարիք ունենք քաղաքական ու իրավական աջակցության, միջազգային հարթակներում մեր իրավունքների պաշտպանության, մեր քաղաքական խնդիրների համակարգային ու ռազմավարական լուծումների, ինչպես նաև տակտի ու ապրումակցման։

Վերջապես ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն, որ հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը։ Կոչ ենք անում քաղաքական առաջնորդներին` քաղաքական, իսկ իրավաբաններին իրավական գնահատական տալ գործող  իշխանությունների նման հռետորաբանությանը։