Պաշտպանյալս ազատ արձակվեց դատարանի դահլիճից. փաստաբան Արթուր Հարությունյանի հերթական հաղթանակը` դատարանում

Պաշտպանյալս ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արթուր Հարությունյանը:
«Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ Ղազարյանի (Խաչիկ Ղազարյան-խմբ.), թիվ ՀԿԴ/0306/01/23 քրեական գործով ծանր հանցանքի մեջ (պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով) մեղադրվող պաշտպանյալիս նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը փոխեց վարչական հսկողության` առանց ժամային սահմանափակումների»,- գրել է փաստաբանը։