Կիլիան Մբապեն կոտրել է քիթը

Քիթը կոտրելուց հետո Կիլիան Մբապեն վիրահատության կարիք չունի:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Առաջիկա օրերին Մբապեն բուժում կանցնի, սակայն մոտ ապագայում նա վիրահատության կարիք չի ունենա։ Նրա համար կպատրաստվի դիմակ, որպեսզի նա պատրաստվի բուժվելուց հետո խաղադաշտ վերադառնալուն»,- ասված է հաղորդագրությունում։
Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը վնասվածք է ստացել Եվրո-2024-ի 1-ին տուրի՝ Ավստրիայի հետ խաղում: