Ռյուտեն Օրբանին խոստացել է Կիևին աջակցելուց հրաժարվելու հնարավորություն
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին խոստացել է, որ եթե նա դառնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Հունգարիան իրավունք կունենա հրաժարվել իր տարածքից դուրս դաշինքի գործողություններին մասնակցելուց՝ ի պաշտպանություն Ուկրաինայի:
Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Օրբանը հարցազրույցում հայտարարել էր, որ Հունգարիան ցանկանում է համաձայնագիր կնքել ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի հետ, որ Բուդապեշտը չի մասնակցի Ուկրաինայում Ռուսաստանի դեմ գործողություններին՝ մնալով դաշինքի անդամ։