ԱՄՆ-ը մտադիր է Իսրայելին F-15 կործանիչներ վաճառել

Միացյալ Նահանգների վարչակազմը շուտով կհայտարարի Իսրայելին զենքի մեծ խմբաքանակ վաճառելու մասին, այդ թվում՝ 50 F-15 կործանիչներ, որոնց արժեքը կազմում է 18 միլիարդ դոլար։ Այս մասին գրում է BBC-ն:
Գործարքը դժվար թե արգելափակվի Կոնգրեսի կողմից և կլինի հրեական պետությանը զենքի խոշորագույն վաճառքներից մեկը՝ անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր:
Նշվում է, որ որ մատակարարումը կսկսվի գործարքի կնքումից անմիջապես հետո: