ԱՄՆ-ն ուշադիր հետևելու է Պուտինի այցին Հյուսիսային Կորեա

Ամերիկյան վարչակազմը մտադիր է ուշադիր հետևել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն:
Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք, անշուշտ, կհետևենք դրան շատ, շատ ուշադիր», - ասել է նա, երբ նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի առաջնորդի առաջիկա այցը: