Ուկրաինային անհրաժեշտ է հաղթել Ռուսաստանին, որպեսզի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին. Քիրբի

Ուկրաինային անհրաժեշտ է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում, որպեսզի կարողանա միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին:
Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Առաջին հերթին նրանք պետք է հաղթեն այս պատերազմում», - ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հեռանկարները։
Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ կարծում է, որ Ուկրաինան ապագայում պետք է ընդունվի ՆԱՏՕ։