Իմ առաքելությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ավարտված է

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը հայտնում է, որ իր առաքելությունը կուսակցությունում ավարտված է:
«Լուսավոր Հայաստան Կուսակցությունում ես իմ թիմի հետ անցել եմ բարդագույն քաղաքական ճանապարհ: Դուք եղել եք իմ կողքին, ես եղել եմ ձեր կողքին: Դուք բոլորդ իմ ընկերներն եք: Բայց ես պետք է ասեմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում ավարտված է:
Մայիսի 29-ին դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին իմ լիազորությունները խորհրդում և անդամակցությունս կուսակցությունում դադարեցնելու համար:
Լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ և չեն լինելու:
Քաղաքական գործունեությունս շարունակելու եմ»,- գրել է Սամսոնյանը։