Պեսկովը պատասխանել է Էրդողանին՝ կապված Թուրքիայի ՇՀԿ անդամ դառնալու հետԵՄ-ն սարսափած է Բայդենի պահվածքից. Politico«Ոսկե ծիրանի» մրցանակակիրները ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչին ընդառաջ․ թվեր, փաստեր, ռեկորդներ Նա տեսնում է ապագան․ Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել
S Defence-ը դիպուկահար հրացանների մատակարարման պայմանագիր է կնքել Հայաստանի հետ․ աղբյուր
ՀՀ զբոսաշրջիկների թիվը չի դարձել 15 մլն․ Նիկոլ Փաշինյանը կրկին ստել է․ Armlur Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են «ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը» Գեղարքունիքում «Jeep»-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարի հաղթողներ Բուսաբանական այգում շարունակվում են «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղը հանդիպում կանցկացնի Աբովյանում Բլինքենն ասում է՝ կողմերը մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն, Ալիևը՝ նշում իր նախապայմանները. Առաքելյան ՆԳ նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ «բարեփոխումներում աջակցելու համար» Ողբերգական դեպք՝ Տավուշում. հրշեջները հայտնաբերել են կնոջ մոխրացած մարմինը Եթե ԱՄՆ նախագահ ընտրվի Թրամփը, ի՞նչ դրական և բացասական ազդեցություն կունենա դա Հայաստանի համար Ադամյանի դուբլն օգնել է Քյոլնին հաղթել ընկերական խաղում Այո, անցել ենք պայքարի երկրորդ շրջան․ այն ավելի կազմակերպված աշխատանք է պահանջում․ Սրբազան Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Մոլդովայի ընտրանուն
Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ Ադրբեջանն ուզենա հարձակվել. Սոբհանի
Ամերիկացիները վերապատրաստման ծրագիր են անցել Ցեղասպանության թանգարանում, ներկայացվել է ԼՂ հիմնահարցը Բախվել են ավտոմեքենան ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, օտարերկրացի մոպեդավարը հիվանդանոցում է Ժիրայր Շաղոյանը տեղափոխվել է հունգարական Դեբրեցեն Սահմանադրության փոփոխության հարցը շատ շուտով Երևանի առաջ դնելու է ոչ միայն Բաքուն, այլ նաև Արևմուտքը «Մայիսի 9-ին հնարավոր էր հասնել Փաշինյանի հեռացմանը», «Բայց ի՞նչ հետևանք կլիներ, խաղաղ պիտի անեինք» (տեսանյութ) Թող մեր երկրների միջև համագործակցությունը շարունակի զարգանալ․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այցելել է Հաղպատի վանական համալիր Նիկոլենց «թազա Հայաստանում» ազգային արժեքներ դավանող Եկեղեցին տեղ չպետք է ունենա. Արմեն Աշոտյան 28-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Դավթաշենի կամրջից Էլէներգիայի անջատումներ կլինեն․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՆիկոլական Հայաստանը ոչ միայն չմնաց Սերժ Սարգսյանի թողած դիրքում, այլև քայլեց հակառակ ուղղությամբ. Աշոտյան Ալիևը կրկին խոսել է նախապայմանի մասին․ «խաղաղության» պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի ՀՀ ՍահմանադրությունըՎարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա զոհ և վիրավորներԲելգիան կործանիչները Ուկրաինա կառաքի միայն 2028 թվականինԻրանի հայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին նախագահի ընտրություններում հաղթանակի առիթովՀայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. Վահագն ԽաչատուրյանԿԳՄՍ նախարարն Արարատի մարզում հետևել է դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքներինԷրդողանը խոսել է Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքի մասինԿրակոց՝ Արմավիրի մարզում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մարմինՓաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետՀայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրըԱյսօր երեկոյան կարճատև անձրև կգաԴեսպան Քվինը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրենը փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրելՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինՀունիսի 1-ից բուժաշխատողները պետք է լինեն առանց երկար և արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի. ԱՆ (տեսանյութ)Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում Առողջապահության նախարարն այցելել է Մեղրու վերականգնողական կենտրոնՄյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները (տեսանյութ)Ինչ բարեփոխումներ կարող է անել Իրանի նոր նախագահը. պարզաբանել է փորձագետը
Քաղաքականություն

Ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը գրում է․

Շարժման իրական «զենքը»

Հասկանում եմ, որ էմոցիաները շատ են՝ հունիսի 12-ից  հետո և շարժման ապագայի շուրջ, և դա բնական է, բայց առաջ պետք է գնալ ռացիոնալ փաստարկների վրա հենվելով։

- Հայաստանում ձևավորվել է ինքնատիպ իշխանություն. դա պետությա´ն իշխանություն չէ, դա պետության անկման մի փուլում հայկական ռեզերվացիայի կառավարման մարմինն է։ Սուտը, բերետը և նրանց արդարացնողներն են իշխող էլիտան։ Պայքարը սրա դեմ պետք է լինի։

- Պարագլուխը հայտարարում է «ուժեղ իշխանության» վճռականության մասին։

«Ուժեղ իշխանության» տակ հասկացվում է. ամեն ինչի պատրաստ կարմիր բերետավորներ, Կարեն Քոչարյանի դիպուկ գնահատմամբ՝ բարեփոխված գեստապո, «ուժեղ» քննչական կոմիտե և դատարաններ, որոնք պատրաստ են ցանկացածի վրա քրեական գործ հարուցել ու կալանավորել։

Այս իշխանությունն ունի երկու ֆունկցիա՝ պահել իշխանություն և բավարարել հարևանների ու միջնորդների ազգային շահերը։ Իշխանության զենքերն են սուտը, բերետը և իրենց արդարացնողները։ Հենց այս կոնստրուկցիան պետք է կարողանանք քանդել։ Հակազենքը պետք է ճիշտ գտնել։

Սուտը

Հաննա Արենդտն ասում էր. «Ֆաշիստները երբեք չեն բավարարվում սովորական ստով. նրանք իրենց սուտը վերածում են մի նոր իրականության և ստիպում, որ մարդիկ հավատան իրենց ստեղծած այդ «անիրականությանը»։ Եվ հենց մարդիկ դրան հավատան, նրանց կարելի է համոզել անել ՑԱՆԿԱՑԱԾ բան»։ 
Մենք գտնվում ենք հենց այս վիճակում, և պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելն ու որոշակի քանակի մարդկանց համոզել կարողանալը հենց այս տրամաբանության մեջ է։

Բերետը

Ես ունեմ խոր մտավախություն հետևյալի շուրջ. ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը, այնպես էլ մի օր հանգիստ վերաբերվելու է թուրքական բայրաքթարների կիրառմանը Երևանի այս կամ այն հատվածում։ Սա  էպատաժային ձևակերպում չէ։ Մենք աստիճանաբար կորցնում ենք միասնական Երևանի, միասնական հասարակության ընկալումը։ Պաղեստինցիների փախստականների մի ճամբարը կարող է ռմբակոծվել, կողքինը՝ դեռ խաղաղ ապրել։ Փաստ է, որ ամբողջական Երևանը չվիրավորվեց, Երևանը չընդվզեց, որ իր կենտրոնում խաղաղ մարդկանց վրա ՄԵԿ-ի ցուցումով զենք կիրառեցին։ Ուրեմն ինչո՞ւ պիտի Երևանն ընդվզի, եթե այդ զենքը կիրառի ա´յլ պետության ՄԵԿ հոգին։ Մենք սկսել ենք չընդվզել։

Արդարացնողները

Այս իշխանության նեղ խմբի լեգիտիմության ամենամեծ աղբյուրը նրանց արդարացնողներն են։ Հաջորդիվ այս իշխանությանը «լեգիտիմություն» տալիս են երկերեսանիները, ովքեր մի միջավայրում խոսում են սրանց հեռացման անհրաժեշտության մասին ու իբր մտահոգ են տեղի ունեցող պատմական ողբերգություններով, բայց այլ միջավայրերում, պարզվում է, լավ էլ «նիկոլական» են ու օգտվում են հնարավոր բոլոր բարիքներից։ Սրանք անհատներ չեն, սա արդեն սոցիալական շերտ է։

Նրանք մենթալ խոպանի մեջ են. լինել կուշտ, հնարավորինս անվտանգ, ու անկարծիք։ Մենք պետք է սա, իհարկե ցավով, ընդունենք, որպեսզի ճիշտ կազմակերպենք մեր անելիքը։

Շարժման շարունակությունը

Սկզբնական փուլում այս շարժումը ստացավ կարևոր բնորոշում՝ ճշմարտության շարժում։ Եվ դրա շնորհիվ այն թափ հավաքեց։ Բայց հավաքեց կիսաթափ, որովհետև ասվում էր կիսաճշմարտությունը (տարբեր պատճառներով)։ 
Ավելի մեծ թափի համար, ավելի լայն համախմբման համար ավելի շատ ճշմարտություն է պետք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Այս անասնական իրավիճակի դեմ կենսական հակաթույնը ճշմարտությունն է։ 
Ինձ չմեղադրեք տեսական դաշտ մտնելու մեջ. ես շատ ռացիոնալ պայքարի կողմնակիցն եմ և մասնակիցը։ Պարզապես ճշմարտության շարժումը իմ կարծիքով ամենազորեղ զենքն է երկրում էական փոփոխություններ անելու համար։ Մենք պետք է այս շարժման բովանդակությունը վերափոխենք ճշմարտության և արդարության շարժման։