Բայդենի խորհրդականը մեկնել է Իսրայել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ամոս Հոխշտեյնն այսօր կմեկնի Իսրայել՝ քայլեր ձեռնարկելու Իսրայելի և լիբանանյան Հեզբոլլահ խմբավորման միջև հետագա սրացումից խուսափելու համար։
Այս մասին հայտնել են Սպիտակ տանը, գրում է The Times of Israel-ը։
Նշվում է, որ Հոխշտեյնը հանդիպումներ կունենա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև Լիբանանի քաղաքական առաջնորդների հետ՝ հյուսիսում պատերազմը կանխելու նպատակով։