Խվիչա Կվարացխելիան չի վաճառվում. «Նապոլի»

«Նապոլին» հայտարարել է, որ Խվիչա Կվարացխելիան չի վաճառվում։
Ակումբն այս մասին հիշեցրել է ֆուտբոլիստի գործակալին և նրա հորը: «Նապոլին» հիշեցրել է, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է ևս երեք տարով։
«Նապոլիի» հետ պայմանագիր կնքած ֆուտբոլիստի ապագան որոշում են ոչ թե գործակալները կամ հայրերը, այլ ակումբը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: