Իսրայելը զգուշացնում է, որ տարածաշրջանը նոր պատերազմի շեմին է

«Հեզբոլլահ» կազմակերպության զինված ստորաբաժանումների գործողությունները հրեական պետության հետ Լիբանանի սահմանին ողջ տարածաշրջանը տանում են դեպի վտանգավոր էսկալացիա:
Այսպես են կարծում իսրայելցի զինվորականները։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։
«Հըզբոլլահ ահաբեկչական կազմակերպությունը Լիբանանում ուժեղացնում է հարձակումները Իսրայելի դեմ։ Հոկտեմբերի 7-ին Համասի կողմից սկսված պատերազմին միանալու որոշում կայացնելուց ի վեր, Հեզբոլլահը Լիբանանից ավելի քան 5000 հրթիռ, հակատանկային արկեր և պայթուցիկներով լիցքավորված անօդաչու թռչող սարքեր է արձակել իսրայելական ընտանիքների, տների և համայնքների ուղղությամբ: Հըզբոլլահի աճող ագրեսիան մեզ դնում է ավելի լայն սրացման եզրին, որը կործանարար հետևանքներ կունենա Լիբանանի և ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Հագարին ճեպազրույցի ժամանակ։