Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է տասնյակ մասնակիցներով ծեծկռտուքի Պաղեստինի ԱԳՆ-ն կոչ է արել բոլոր երկրներին վերանայել հարաբերությունները Իսրայելի հետ Ստեփանակերտի քաղաքապետին արգելել են անգամ երեխայի հետ այցելել խանութ Հայաստանի հավաքականում խաղալն ամենաբարձր մակարդակն է, որին ձգտում եմ․ Արթուր Գալոյան Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ Ընտրություններից անմիջապես առաջ հայտնվում են ուժեր, որ իշխանության համար ձայներ են փոշիացնում. Առաքելյան Բայդենը ավելի լուրջ է վերաբերվում նախագահի մրցավազքից դուրս գալունՕլիմպիական խաղերի ընթացքում Փարիզում կգործի «Հայաստանի տունը» Ստեփանակերտի քաղաքապետի գործով որոշումը կհրապարակվի այսօր Հետ չեն կանչվել ռուսական արտադրության՝ախտածին սալմոնելաներ հայտնաբերված հավի ու հավի մսով կոտլետները Վիճաբանություն՝ Սյունիքում տասնյակների մասնակցությամբ․ դանակահարող աղջիկը և ևս 3 հոգի ձերբակալվել են «Սկսել ենք Մուֆասայի ծանոթացումը էգ առյուծների հետ»․ Երևանի կենդանաբանական այգի Թուրքիան բացահայտ ու անթաքույց իր կամքն է թելադրում Հայաստանին․ Արմեն Հովասափյան Դադարեցվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի լիազորությունները Ոչ թե արգելել են, այլ խնդրել. Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասին․ Sputnik Արմենիա Դեսպան Մկրտչյանը «խաղաղության խաչմերուկ»-ն է ներկայացրել Սալոնիկի նավահանգստի պատասխանատուին Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման պատճառը դեռ չի պարզվել «Կաջակցենք Հայաստանի ինքնիշխանությանը»․ ԱՄՆ ՄԶԳ-ն ամփոփում է երևանյան այցը Օկուպացված Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի է պայթել ՄՕԿ-ն իր կայքում կցուցադրի 2024 թվականի Օլիմպիական խաղերը Ռուսաստանի համար Սարչապետ գյուղի հայ-վրացական մասում որևէ նոր սահմանային նշան չի տեղակայվել. Բորիս Բարոյան․ ՀԺ Արամ Ա Վեհափառ Հայրապետը Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ է նշանակել Պապոյանն այցելել է Սյունիքի մի շարք համայնքներ՝ տնտեսության ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու Ադրբեջանական դրոշը՝ Կապանի օդանավակայանի վերնամասում (տեսանյութ) Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են ՄԹ-ում ՀՀ դեսպանության շենք, որը գնվել է 17 մլն ֆունտով (տեսանյութ) Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մասին հերթական վարույթի նախաքննությունը Առաջին ալիքը կցուցադրի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը (տեսանյութ) Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում․ Գագիկ Սուրենյան ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերըՀուլիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԴեֆիցիտ, որը լրացվում է տոտալ կոնֆորմիզմով․ Վահե Դավթյան1 օրում արձանագրվել է 15 վթար. 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել վնասվածքներՄանկական տակդիրների մեջ հայտնաբերվել են բորբոս և խմորիչ, որոնք առաջացնում են մաշկի գրգռվածություն և բորբոքումներԻրանը կկրկնապատկի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը. դեսպանԿանցկացվի Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադանԱյսօր երեկոյան կրկին սպասվում է անձրև և ամպրոպՊլասիդո Դոմինգոն ելույթ կունենա ՀայաստանումԱյրվել է մեքենա, երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոցՕտարերկրացու ներկայությունը ուժային կառույցներում արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս․ Ռոբերտ Մարգարյան (տեսանյութ)«Air Arabia»-ն պատրաստվում է արբիտրաժային հայց ներկայացնել Հայաստանի դեմ. պատճառը «Fly Arna»-ն էՄետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինՀայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում․ Իրանի դեսպանՎերացվել է Բագրատաշենի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (տեսանյութ)Թուրքիան բացահայտ ու անթաքույց իր կամքն ու ցանկություններն է թելադրում ՀՀ-ին՝ ի դեմս Նիկոլի
Հարբած «ռազբորկա» Ձորաղբյուրում. Բռնություն են գործադրել նաեւ ժամանած ոստիկանների նկատմամբ. 6 անձ ձերբակալվել է
Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 17-ին Սևանա լճի լողափնյա տարածքում
Հայտնի են ինքնաթիռի կործանումից զոհվածների անունները
Ավտոբուսի վարորդը շիշը նետել է ուղևորի վրա․ ոչ պատշաճ վարք դրսևորած վարքի համար նա ազատվել է աշխատանքից (տեսանյութ)
Հասարակություն

Փաշինյանի իշխանությունը մոռանում է կարևորի մասին, կամ՝ փնտրվում է ՀՀ-ին մատակարարված «Իսկանդերը»

168.am-ը գրում է․ 

Մայիսի 22-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հայտարարելով.

«2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը ոչ մեր կողմից մասնակցել են մեր դաշնակիցները։ Եվ ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»:
Նաև շեշտել էր, թե 4 տարի սա է փորձում այլաբանորեն բացատրել, և հիմա ուղիղ խոսելու առիթ է ընձեռվել: Իհարկե, ՌԴ-ին առնչվող նման ուղիղ մեղադրանքներ Փաշինյանը հնչեցրել է, այլ հարց է Բելառուսը:

Հիշեցնենք, որ վերջերս Բաքվում Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում գաղտնազերծում էր արել. «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»:

Բայց սա չէր խանգարել Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից շնորհավորանք և գովեստի խոսքեր ընդունել, որ ինքը փորձառու քաղաքական գործիչ է: Ավելին, Փաշինյանը, բնականաբար, շատ մեծ ոգևորությամբ է ընդունել 2023 թվականի դեկտեմբերին Լուկաշենկոյի հայտարարությունը՝ «Փաշինյանը մեղավոր չէ, նա ժառանգել է ստեղծված իրավիճակը»:
Բայց հունիսի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նորից է հիշել Լուկաշենկոյին և «սպառնացել»՝ ոտք չի դնի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է:

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44 օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստե՞մ, հարց քննարկե՞մ:

Դո՞ւք չեք, որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից և այլն: Չնայած, նաև իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաև հետևյալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Բելառուս այլևս երբեք չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, ընդհանրապես:

ՀԱՊԿ-ի հետ կապված՝ կարո՞ղ է արդյոք որևէ բան փոխվել, տեսականորեն չի կարող բացառել, եթե, օրինակ՝ Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»:

Ժամանակը ցույց կտա, այս «բոյկոտը» միայն Բելառուս-Հայաստան հարաբերությունների հարթությունո՞ւմ է, թե՞ նաև կամ հիմնականում Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին հետ էր կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, մի ձեռքով դատապարտել էր Բելառուսի և Ադրբեջանի զինտեխնիկայի մատակարարման գործարքը: Իսկ սրանից կարճ ժամանակ անց Փաշինյանը համաձայն էր եղել, որ Բելառուսին հավերժ մնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, միայն ՀԱՊԿ-ն կատարի իր պարտավորությունները: Այսինքն, ՀՀ ներկայացուցչից ավելի լավ Ադրբեջանին զենք վաճառող Բելառուսի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ին պիտի ստիպեր կատարել իր պարտականությունները հօգուտ Հայաստանի:

Լուկաշենկոյի ասած՝ «փորձառու քաղաքական գործչի» տրամաբանություն: Իսկ, առհասարակ, քաղաքական տարբեր փուլերում եղել են Փաշինյան-Լուկաշենկո հեռահար բանավեճեր, բայց դրանք հարթվել են: Թե հերթականի դեպքում ինչ կլինի, ժամանակը ցույց կտա:

Մինչ այդ նշենք, որ Փաշինյանի 2024 թվականի հունիսի 13-ի ԱԺ-ում արած հայտարարությանը հաջորդել է Politico պարբերականի բացահայտումը Ադրբեջան-Բելառուս ռազմատեխնիկական գործարքների մասին, որի համաձայն՝ Բելառուսն ակտիվորեն օգնել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին, և առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային տեխնիկայի արդիականացում և ռադիոէլեկտրոնային պայքարի և անօդաչու թռչող սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների մատակարարում: Բացի այդ, Բելառուսն ու Ադրբեջանը պայմանավորվել են անօդաչուների դեմ պայքարի Groza-S շարժական մարտական կայանների գնման շուրջ: