Ոսկեվազ գյուղի 69-ամյա բնակիչը թմրանյութ էր պատրաստել իր աճեցրած կանեփից (տեսանյութ) Հակոբ Արշակյանը գործուղվում է Դուբայ Ասում են, որ Էրդողանը հույն հայամետ անիշխանականի ժառանգն է. Հարութ Սասունյան Արցախցիները կռվել են ու պայքարել, բարոյական, արժեքային առաքինության խնդրի հարցն է․ քաղաքագետ Փրկարարի առաքելությունը ՀՀ-ն ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար ավելի ապահով դարձնելն է․ ՆԳՆ Արցախը հանձնեն թշնամուն և լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ․ ԱԺ նախագահը թքեց բոլորիս երեսին․ Բեգլարյան Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ փոխնախարարի հետ կարևորել է փոխգործակցության առավել սերտացումը Երկար ժամանակով ջուր չի լինելու 60-ամյա տղամարդը կոտրել է մեքենայի ապակին, գողացել տարբեր իրեր ու փաստաթղթեր «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հատուկ հյուրերն են Մալենան և Բրյունետը Ավանեսյանն ավարտեց ելույթները Դոհայի մրցաշարում Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել․ «Փաստինֆո» Թուրքիայում նախապատրաստվում են ցունամիներին և երկրաշարժերիՈղբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում․ 26-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Վերջին 6 տարիներին Հայաստանում խաղադրույքներն աճել են աննախադեպ՝ 2037% ով. ԱԱԾ պահեստազորի սպաներ Պատանդներին չվերադարձնելու դեպքում ՑԱԽԱԼ-ը վերջնականապես կջախջախի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու Ի պատասխան Սիմոնյանի «մնայիք, կռվեիք»-ին, հրապարակում եմ Արցախի ՊԲ նահատակ զինծառայողների անունները Ե՞րբ 50 հզ․ խաբված քաղաքացու ցանկությունը դարձավ հայ ժողովրդի կամքը․Մարուքյանը՝ ԵՄ-ին միանալու մասին ՀՀ դեսպանն ու ԻԻՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ-իրանական քաղաքական զարգացումները և տարածաշրջանը Ադրբեջանական բանակը կորուստ ունի ՀՀ ՊՆ նախարարի հետ քննարկեցինք համագործակցության շուրջ արձանագրված առաջընթացը․ Հնդկաստանի ՊՆ նախարար Ո՞վ և և ո՞ւմ հողում է կառուցել Արցախի ճարտարապետական գոհարները․ ռուս գիտնականի հետազոտությունը ԵՏՀ-ն զգալի արդյունքներ է գրանցել վստահելի տեղեկատվության փոխանակման ուղղությամբ Գորիս-Հարժիս-Սիսիան ճանապարհին բուք է, ինչ իրավիճակ է ճանապարհներին
Հունաստանի ՊՆ-ից հերքում են՝ Հայաստանին մտադիր չեն Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցել
Փաշինյանը ՀՀ-ԵՄ շուրջ երկխոսության համար պատվիրակություն է գործուղում Բրյուսել ԱԳՆ-ում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ քննարկում է անցկացվել Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Գագիկ Հակոբյանը Պայքարելով վարչակազմի դեմ` դու պաշտպանում ես ընտանիքդ․ Ռուբեն Վարդանյան Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են օկուպացված Հադրութի Մարիամաձոր գյուղը Սա անգամ չի կարողանում երկու սուտ հորինի, որ իրար չհակասեն․ Լևոն Զուրաբյան
Երևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացի. մեկին փրկել են, մյուսը մահացել է
Զոհվածների ծնողներին փնթիներ չեմ ասել, չի կարող այդպիսի բան լինել. Աջափնյակի թաղապետ (տեսանյութ) Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել պատանդներին, սակայն միայն մեկ պայմանովԿԳՄՍ նախարարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր Ստեփանավանի չգործող հյուրատնից գողացել են յոթ հեռուստացույց (տեսանյութ) Նորից այդ համեմատությունը Մխիթարյանի հետ. Սպերցյան Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել էՎանաշեն գյուղում բախվել են «Mercedes»-ն ու «Նիվա»-ն. վերջինը հայտնվել է մայթին. կա վիրավոր Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆԻնտերնետ շահումով խաղերում ստվերային մեխանիզմների բացահայտման նպատակով համագործակցության հուշագիր է կնքվել10 օրվա տվյալները մի փոքր օրինակ են հայտարարագրման համակարգի փորձանքների մասին․ Մեսրոպ ԱռաքելյանՍոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿԳործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ Ալեն ՍիմոնյանինՍուրճի ապարատների համար նախատեսված ամսական տուրքի չափը նվազեցվել է. ՀովհաննիսյանԱշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքըԽորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով. Դավիթ Անանյան
Քաղաքականություն

ՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժը

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը  Դատապարտող հայտարարություն է տարածել 2024թ. հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բռնության և անհամաչափ ուժի գործադրման վերաբերյալ․

 ««Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է սույն թվականի հունիսի 12-ին «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կողմից կազմակերպված խաղաղ հավաքի ընթացքում և հավաքի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումը՝ զուգորդված բռնությամբ և այլ ոչ իրավաչափ գործողություններով: Ոստիկանության կողմից, առանց նախապես պատշաճ ձևով զգուշացնելու, խաղաղ հավաքի անզեն մասնակիցների նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ և լուսաձայնային նռնակներ, ինչի արդյունքում մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել խաղաղ հավաքի տասնյակ մասնակիցներ, լրագրողներ ու օպերատորներ: Կազմակերպությունն անթույլատրելի է համարում խաղաղ հավաքի կամ բողոքի ակցիաների ընթացքում ծեծի, բնության այլ դրսևորումների, հատուկ կամ անձի առողջությանը վնասող ցանկացած միջոցի կիրառությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հավաքների իրականացման վայրերում, ներկա են լինում նաև երեխաներ և հղի կանայք:

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նաև, որ պետության պոզիտիվ պարտավորությունն է ապահովել ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով և միջազգային պայմանագրերով սահմանված մարդկանց հավաքների ազատության՝ հավաք կազմակերպելու և հավաքին մասնակցելու իրավունքը, ինչպես նաև համաչափություն ապահովել անձի իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակման համար միջոցներ ընտրելիս: Մինչդեռ հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել են լուսաձայնային նռնակներ, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար («Զարյա 3» լուսաձայնային նռնակի ձայնային ճնշման մակարդակը 10 մետրի վրա 160±15 դեցիբել է, որի ձայնային ճնշումը կարող է պայթեցնել ականջի թմբկաթաղանթը կամ առաջացնել բարոտրավմա, նույնիսկ՝ ուշագնացություն):


Նույնիսկ կիրառումից հետո էլ Ոստիկանությունն անհրաժեշտ չհամարեց հրապարակային հիմնավորում ներկայացնել հանրությանը, թե ինչու է ընտրել և գնացել այդ ծայրահեղ քայլին, որի անհրաժեշտությունն ըստ խաղաղ հավաքի մասնակիցների՝ չկար։ Ոստիկանությունը պարտավոր էր հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում էին հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, ինչպես նաև իր շարքերից հեռացներ քաղաքացիական համազգեստով «ոստիկանների», որոնք սադրիչ վարքագիծ էին դրսևորում և լարում իրավիճակը։ Մենք դատապարտում ենք նաև ոստիկանության կողմից զանգվածային միջոցառումների ընթացքում իրենց մասնագիտական աշխատանքն ու պարտականությունները կատարող մամուլի ներկայացուցիչների թիրախավորումն ու հատուկ միջոցների կիրառման ժամանակ վերջիններիս տարբերակված մոտեցում ցուցաբերելու վարքագիծը:

Իրականում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման հավաքներն ընթանում էին խաղաղ, իսկ «Հավաքների մասին» ՀՀ օրենքով՝ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Այսպիսով, ՀՀ իշխանությունը պետք է հետևողական լինի մարդու հիմնարար իրավունքները խախտող ցանկացած դեպքի նկատմամբ և անհապաղ բացահայտի ու քրեաիրավական գնահատականի արժանացնի ոստիկանության ծառայողների կողմից, անկախ նրանց կոչումից և զբաղեցրած պաշտոնից, հունիսի 12-ին խաղաղ հավաքի մասնակիցների և զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ նման անհամաչափ ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք։

Ոստիկանությունը պարտավոր է անհապաղ մամուլի ասուլիս հրավիրել և հանրությանը զեկուցել հունիսի 12-ին իր գործողությունների համաչափության իրավական և մասնագիտական հիմնավորումների ու անհամաչափ ուժի կիրառման խիստ անհրաժեշտության մասին։ «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ 14 հունիսի, 2024թ․: