Տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և կառուցենք ամենամեծ հաղթանակը․ «Տավուշը հանուն հայրենիքի»

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հաղորդագրություն է տարածել սպասվող հանրահավաքի մասին․
«Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին` հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում
«Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին` հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում
Սրբազան Հոր հորդորով ընդդիմադիր խմբակցություններն այդ օրն ու այդ ժամին մարդու որդու հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել։ Մենք պետք է տեղում լինենք։
Հավաքի ընթացքում Բագրատ Սրբազանը կխոսի նաև Շարժման վերադասավորման գործընթացի մասին՝ ներկայացնելով առաջիկայի անելիքները։
Սիրելի հայրենակիցներ, մենք պետք է տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և դրանց հիման վրա կառուցենք ամենամեծ հաղթանակը։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։
Եվ ուրեմն, հունիսի 17, ժամը 18։30, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ։
Խնդրում ենք տարածել հավաքի մասին տեղեկությունը։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- ասվում է Շարժման հաղորդագրության մեջ։