«GG»-ի նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի եւ միտված է խոշոր ընկերության սնանկացմանը

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Այսօր gg ընկերության գրասենյակում խուզարկության ընթացքում պարզվեց, որ այս ընկերության նկատմամբ հետապնդումները սկսվել են դեռեւս նախորդ տարվանից: Սա ամենեւին զարմանալի չէ, քանի որ gg հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը իր հակաիշխանական հայացքներով վաղուց էր հայտնի:
gg ընկերության նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի եւ միտված է խոշոր ընկերության սնանկացմանը»: