Գերասիմ Վարդանյանի ձերբակալման որոշում կա

Քիչ առաջ ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը ԱԺ պատգամավորների և փաստաբանների ուղեկցությամբ ներկայանում է Երևան քաղաքի ՔԿ։ ՔԿ-ում նրան են մոտենում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ և հայտնում, որ որոշում կա Գերասիմ Վարդանյանի ձերբակալման մասին։
Այս պահին Գերասիմ Վարդանյանը փաստաբան Բենիկ Գալստյանի հետ մեկնում է ոստիկանության Քանաքեր-Զեյթունի բաժին։
«Այս պայքարը տևելու է այնքան, մինչև հայ ժողովուդրը հաղթանակ ունենա»,- նախքան մեքենա նստելը՝ ասաց Գերասիմ Վարդանյանը։